Daily Archives: 08.06.2020

Երեք նշանակում ուժայիններում. Փաշինյանը ձգտում է տոտալ վերահսկողության

Այսօր ունեցանք երեք աղմկահարույց նշանակումներ: ՀՀ վարչապետը ընդունել է երեք ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները և անմիջապես նոր նշանակումներ է արել: Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, շուրջ մեկ ամիս առաջ մեկ օրում գնդապետի կոչում ստացած 29-ամյա Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ: Հատկանշական է, որ նորանշանակները ԺՊ չեն,… Կարդալ ավելին »

«Ձեր ասածները ոչ մի աղերս չունեն իրականության հետ».Արփինե  Հովհաննիսյանը՝գլխավոր դատախազին

  Արփինե Արփինե  Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգե՜լի պարոն գլխավոր դատախազ Հարգե՜լի Արթուր Մեկ անգամ ձեզ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ սույն լիրիկական զեղումների եւ երկար ու «գեղարվեստականացված» տրակտատների սիրահար պերսոնաժի միջոցով աշխատեք ինձ չպատասխանել։ «Բստրել» բառը սազում է ձեր կերտած իրավական պետությանը, որտեղ դուք դեռ գլխավոր դատախազ եք։ Գիտեմ, որ տիրապետում… Կարդալ ավելին »

«Կորոնավիրուսային սիլլոգիզմ. ինչպես Փաշինյանը շատ արագ բուժվեց».Անդրանիկ Թևանյան

ա) հունիսի 1–ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտանիքով վարակվել է կորոնավիրուսով, բ) հունիսի 5–ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, գ) հունիսի 8–ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կորոնավիրուսային թեստը բացասական է, ինքն ու ընտանիքը բուժվել են կորոնավիրուսից և իմունիտետ ստացել։ Եզրակացություն՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը բուժում է կորոնավիրուսից։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական… Կարդալ ավելին »

«Նիկոլիզմի ժամանակն անցավ, նիկոլի թիվն ավարտվեց». Մարգարիտ Եսայան

/Ողջամտության կանխավարկած եւ խելագարության փաստ/ Լուսահոգի Վլադիմիր Ռուբենիչը, պարոն Նազարյանը, շատ խարիզմատիկ մարդ էր, նրա հետ զրուցելը հետաքրքիր էր, ուսանելի եւ հաճելի։ Շատ առիթներ էի ունենում լրագրող տարիներին, զրուցելու նրա հետ․․Մեր զրույցների ընթացքում գիտնականը մի միտք անընդհատ էր կրկնում, ասում էր՝ հիմա մենք էդ հարցերը քննում ենք ողջամտության կանխավարկածը հաշվի առնելով, թե՝ հաստատ գիտենք երկուսս… Կարդալ ավելին »

Սպասվում է ռեպրեսիվ նոր ալիք, որը, սակայն, կլինի ընդամենը Նիկոլի գժապետության վախճանի ագոնիան

Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռառնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը: Ի՞նչ է սա նշանակում: 1. Նիկոլը պայքարում է ոչ թե կորոնավարակի դեմ և մարդկանց առողջության համար, այլ բացառապես սեփական իշխանությունը պահելու համար: 2. Նիկոլը արձանագրում է, որ կիսում է ողջ… Կարդալ ավելին »

Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ.Ամրամ Մակինյան

Հերթական անգամ Միքայել Մինասյանի քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողությունների մասին մենք տեղեկանում ենք բացառապես Հանրային Հեռուստաընկերության լրատվական կայքի տարածած հաղորդագրությունների կամ Նիկոլ Փաշինյանի ելույթների միջոցով: Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին… Կարդալ ավելին »

Ուժայիններ փոխելով որևէ շանս չկա շարունակելու տապալված և սպառված քաղաքականությունը

Ուժայիններ փոխելով որևէ շանս չկա շարունակելու տապալված և սպառված քաղաքականությունը:Մեկ օրում երեք ուժային փոխելը խոսում է նրա մասին,որ Նիկոլը խուճապի մեջ է և սպառել է քաղաքական գործիքների ողջ զինանոցը: էլ չեմ ասում,որ երկու տարում փոխել երեք ԱԱԾ տնօրեն իրոք աննախադեպ է: Սեփական տապալումները չտեսնող,բոլոր մեղքերը ուրիշներին վերագրող վարչապետը չի պատկերացնում նույնիսկ ժողովուրդը ինչ է խոսում… Կարդալ ավելին »