Daily Archives: 03.06.2020

«Կորոնավիրուսային հեղափոխություն».Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն այսօր գերակտիվ էր ֆեյսբուքում։ Ինչպես միշտ։ Անգամ վարակվելու և ինքնամեկուսանալու պայմաններում։ Անգամ վարակված վիճակում կառավարության անդամների հետ շփվելիս։ Օրվա վերջում էլ ճեպազրույց ունեցավ և ասաց բաներ, որոնք տարակուսանք են առաջացնում, կամ պարզապես սուտ են։ «Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը… Կարդալ »

Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին

երկու ամիս առաջ հրապարակավ առաջարկել եմ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ կառավարության գործողությունները ուսումնասիրելու նպատակով հրամայական է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնսասիրման առարկա դարձնի թե կառավարության գործունեության համարժեքությունը եւ օրինականությունը, թե համավարակի պատրվակով պետական բյուջեից եւ համապատասխան հիմնադրամից կատարած ծախսերը։ Ապրիլին արդեն պարզ էր, որ իրավիճակը հղի է աղետալի հետեւանքներով։ Իսկ… Կարդալ »

«Եվրոպական դատարանն արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի հարվածներով քնած վիճակում գտնվող Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը հայատյացության հետևանք է». ՄԻՊ

Այս վճռով Եվրոպական դատարանն արձանագրեց, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի մեկ տասնյակից ավել հարվածներով քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը և հետո Հայկ Մակուչյանի վրա հարձակումը հայատյացության հետևանք է: Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ռ.Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը, դաժանության համար նրան տրամադրված արտոնություններն ապահովում են անպատժելիություն նման ոճրագործությունների… Կարդալ »

«Աներձագը նորից ստատուս արտագրեց».Արսեն Բաբայան

Աներձագը նորից ստատուս արտագրեց 😊 Հրաչ, մեր իրականությունից գոնե մի փոքր տեղյակ մարդուն հայտնի է, որ բանակի տուշոնկաների և ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ ժամանակը եղել է հենց Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ժամանակը: Սա հրաշալի գիտեն նույնիսկ քո հիմնական գործընկերները, դերասանները: Ցավոք դու ոչ դերասան դարձար, ոչ էլ պատգամավոր: Հրաչ, հարց տուր քեզ. Վանեցյանից հետո քանի՞ կոպեկ… Կարդալ »

«Քանի դեռ Նիկոլը չի հեռացել, վիրուսը չի հեռանալու».Մարգարիտ Եսայան

Պատասխանատվության իսպառ բացակայություն եւ վիրուսի բարգավաճում. Պատասխանատվություն բառը վերջին օրերին չափազանց շատ է լսվում, եւ՝ տեղին․․ Շատերի համար է ակնհայտ, որ մեր երկրում գործող իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, օրենսդիր մարմինը, դատականը եւ այլք, չունեն պատասխանատվության զգացողություն։ Անպատասխանատվության բոլոր թելերը տանում են դեպի Նիկոլ Փաշինյան, քանի որ եթե մեր երկրում կա մեկը, ով առհասարակ չգիտի պատասխանատվություն բառը,… Կարդալ »

Իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել. ԱԱԾ նախկին տնօրեն.«Հրապարակ»

Իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել, այս մասին Վանաձորում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա ասել է, որ այդ արշավն այսօր էլ շարունակվում է։ «Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք է լինի շատ բարձր և անսասան», — նշել է Վանեցյանն, ում խոսքերն է մեջբերել… Կարդալ »

Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 20742 արձանագրություն, իսկ հունիսի 2-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է… Կարդալ »

«Իշխանությանը ևս մեկ անգամ կոչ ենք ենք անում սթափվել և առաջնորդվել համազգային շահերով». ՀՅԴ

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի… Կարդալ »

«Նիկոլ քո հրաժարականին այլևս այլընտրանք չկա».Արա Վարդանյան

Բայց ասեք, որ հայ ժողովուրդը երկար ժամանակ այսպես չէր պատժվել իր գործած սխալների համար։ Իհարկե առաջինն որ գալիս է մտքիդ դա այն է, որ այս ամենն ԱՐԴԱՐ Է։ Մյուս կողմից ժողովրդից պահանջել լինել գիտակից նույնպես բարդ է, քանզի վերջին տասնամյակների ընթացքում շատ քիչ բան է արվել այդ գիտակցությունը արմատավորելու և ազգայինն առաջ տանելու ուղղությամբ։ Ամեն… Կարդալ »