«Եթե այս տեմպերով շարունակեն քանդել մեր երկիրը,ավելացնել համաճարակի զոհերի թիվը, պառակտել հասարակությանը շատ դժվար կլինի հաղթել մեր արտաքին թշնամուն».Վարդուհի Իշխանյան

Ես միշտ հումորով ևկասկածանքով են վերաբերել դավադրությունների տեսությանը,շատ մտերիմների հետ եմ վիճել, որոնք մեր բոլոր անհաջողությունների մեջ մեղադրել են օտար անհասկանալի ուժերին,հրեաներին,մասոնների և այլն։ Նաև հակված չեմ մտածելու, որ ներկա իշխանությունները Նիկոլի ղեկավարությամբ ամբողջովին տհաս են։
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են․Այլապես ինչպես բացատրել երկու տարվա մեջ իշխանությունների ՝
1․Ազգի այս աստիճան պառակտումը և մշտապես թշնամանքը թարմ պահելու ձգտումը
2․Արցախյան բանակցությունները փակուղի մտցնելը
3․Ալիևին բացահայտ քծնելը,իսկ արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ անհանդուրժողականությունը
4․Խաղաղության երեսպաշտ կոչերն ու ադրբեջանցիների և թուրքերի գործողությունների նկատմամբ աչք փակելը
5․Ապրիլի 24-ի կասկածելի ելույթը, որից օգտվեցին թուրքական թերթերը
6․Զանազան հակասահմանադրական օրենքների ընդունումը,կամ ցանկությունը ընդունելու, որոնք ակնհայտ չեն նպաստի ներդրումներին
7․Համաճարակի ժամանակ ՛՛Այո՛՛քարոզարշավ անց կացնելը, դրանով խթանելով վարակի տարածում,այդ կապակցությամբ անգրագետ որոշումներ ընդունելը, որը բերեց աննախադեպ հիվանդության աճի և մահերի, որոնք ավելի են քան ապրիլյանի զոհերը։ Բոլոր երկրները դուրս են գալիս համաճարակի ճիրաններից , իսկ մենք խրվում ենք։
8․Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը,Իրանին չշնորհավորելը,վրացիներին վիրավորելը,հետո ներողություն խնդրելը,Իսրայելում անհասկանալի պատճառներով դեսպանություն բացելու նպատակը
9․Հայ առաքելական եկեղեցուն նսեմացնելը
10․Ազատ մամուլի նկատմամբ հարձակումները
11․Դատարաններն և ընդհանրապես իրավական համակարգը սեփականաշնորհելը
12․Սեփականության վերաբաշխման անհագ ցանկությունը
13․Մշակույթի,գյուղատնտեսության ,սփյուռքի նախարարությունների փակումը,դրանով այդ ոլորտները փաստացի անտեսելը
14․Արտագաղթի տեմպերի ավելացումը,Հայաստանում սիրիահայերի խնդիրներն արհամարհելը
և այլն,և այլն․․․Էլ որն ասեմ էլ որը

Եթե այս տեմպերով շարունակեն քանդել մեր երկիրը,ավելացնել համաճարակի զոհերի թիվը, պառակտել հասարակությանը շատ դժվար կլինի հաղթել մեր արտաքին թշնամուն,օր առաջ պիտի ազատվել թուրքական խամաճիկներից․․․Պիտի սթափվենք և ավելի լուրջ նայենք այս խնդիրներին․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարդուհի  Իշխանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով