«Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է 2019 թվականին Հռոմում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ նա իրեն Փաշինյանից մեսիջ է փոխանցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանին ճանաչել է վաղուց, սակայն մտերիմ չեն եղել: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն:

«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»,-ասել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով