Ես հասկանում եմ, որ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո վարչապետի ինստիտուտը այնքան է արժեզրկվել ու էժանացել, որ ով ասես իրեն վարչապետ ա պատկերացնում

Ես հասկանում եմ, որ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո վարչապետի ինստիտուտը այնքան է արժեզրկվել ու էժանացել, որ ով ասես իրեն վարչապետ ա պատկերացնում , բայց եկեք չմոռանանք որ Հայաստանն այլևս պառլամենտական երկիր է և վարչապետը հանդիսանում է փաստացի թիվ մեկ պաշտոնյան, պատերազմի դեպքում Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը , ինչն էլ նշանակում ա, որ ամեն պատահական ոք չի կարող և չպետք է դառնա Հայաստանի վարչապետ… Հայաստանի վարչապետը պետք ա կարողանա առանց մեր երկիրը աշխարհաքաղաքական բևեռների միջև խաղադաշտ դարձնելու փող բերել, պետք է կարողանա վստահելի ու կանխատեսելի , դաշնակցային հարաբերություններ պահել Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ , պետք է լինի սահամանդրական և ժողովրդավարական արժեքների կրող և պետք է կարողանա Հայաստանում ձևավորել սոցիալական արդարություն …

Իսկ Արցախի հարցում բոլորս պետք է ունենանք միասնական տեսակետ , որ անկախ այն բանից՝ ով է իշխանության մեր ժողովուրդը վստահ լինի , որ Հայաստանի տեսակետը Արցախի հարցում անփոփոխ է և անհանգստանալու կարիք չկա…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենուա  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով