Ես չէի ուզենա, որ գնանք երկրի տոտալ փակման՝ ավելի խիստ ռեժիմով․ կոչ եմ անում՝ ազգովի նման սցենար թույլ չտանք․ Արսեն Թորոսյան

« ՀՀ բոլոր քաղաքացիները չեն թեստավորվելու, դրա իմաստը չկա։ Թեստավորվում են ցուցումների համաձայն.Մենք այս պահին ունենք 15 օրը մեկ կրկնության տեմպ։ Եվ, եթե այսօր ունենք 5600 դեպք, ապա տեմպի պահպանման դեպքում 15 օրից կունենանք 11.200 դեպք։ Եվ մեր խնդիրն այդ թափը կոտրելն է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արսեն Թորոսյանը:

Հարցին՝ մոտենո՞ւմ ենք կես միլիոն վարակվածների ու հազարավոր մահերի սցենարին՝ նախարարը պատասխանեց, որ ամեն ինչ պետք է անենք ունեցած թվերը ճնշելու և հազարավոր մահերից խուսափելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես չէի ուզենա, որ գնանք երկրի տոտալ փակման՝ ավելի խիստ ռեժիմով․ զինված ուժերի ներգրավմամբ, փողոցներ փակելով, տներից դուրս գալու արգելքով։ Հետևաբար՝ կոչ եմ անում ազգովի նման սցենար թույլ չտանք»-ասել  է Թորոսյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ այն ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ կա, որոնցից 131-ն այս պահին զբաղված է, ինչը նշանակում է, որ ռեզերվներն այնքնա էլ մեծ չեն։ Քաղաքացիները միջինը 20 օրից ավելի են մնում այնտեղ։

«Ռեզերվներն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով, որ ռեանիմացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում։ Հնարավոր է՝ գա մի օր, որ այնտեղ տեղ չլինի, և մենք ստիպված լինենք ամբողջ համակարգը դարձնել կորոնավիրուսային վարակի տարածման համար»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա ծառայությունների դիմաց գումարներ տրվելու են։

ՀՀ-ում ռուսական արտադրության թոքերի օդափոխության սարքեր չեն օգտագործվում, բոլոր սարքերը գերմանական, ամերիկյան, չինական են։

Խոսելով դիահերձման մասին՝ նախարարն ասաց, որ Հայաստանում այն 27 քաղաքացուն, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, չեն դիահերձել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով