«Երկու տարվա մեջ պետական,ազգային, սահմանադրական համակարգերը փոշիացնելուց բացի փոշիացվեց Նիկոլի սարսափելի բարձր վարկանիշը».Վահան Բաբայան

Երկու տարվա մեջ պետական,ազգային, սահմանադրական համակարգերը փոշիացնելուց բացի փոշիացվեց Նիկոլի սարսափելի բարձր վարկանիշը: Վարկանիշի անկումը 1+1+1 սկզբունքով անասելի արագությամբ տարածվում է,ավելի արագ քան կորոնավիրուսը:
Ինքը արդեն դա զգում է:

Դիլետանտից դեպի թալանչի ճանապարհը շատ կարճ էր և մարդիկ արդեն չեն էլ պատկերացնում Նիկոլի ապագան,ոնց՞է նա պատասխան տալու իր արածների համար,ոնց՞է նայելու իրեն պաշտող և աստվածացնող այն հազարավոր խաբված մարդկաց աչքերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլորի համար արդեն պարզ է,նա գնում է,բայց միայնակ,նրա հետ չեն պատրաստվում գնալ թավիշն ու անարխիան:Մեր բոլորիս գործը պետք է լինի թույլ չտալ գունավոր հեղափոխության վերարտադրությունն ու փոխակերպումը,այն պետք է Նիկոլի հետ միասին գնա պատմության գիրկը և հայ ժողովուրդը պետք է ազատագրվի պոպուլիզմից,փողոցային բարքերից,սուտի փրկիչների ինստիտուտից և ամբոխավարությունից:

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան  Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով