Երկու տարի առաջ արևմտյան ուժերը օգտագործեցին մեր ազգային թուլությունները մեր դեմ

Վերջերս մի քանի անգամ լսել եմ տարբեր մարդկանցից, որ ժողովրդից գողացել են հեղափոխությունը։ Հարգելիներս, ժողովրդից որևէ բան չեն գողացել, նամանավանդ գոյություն չունեցող հեղափոխությունը։ Ժողովրդին ուղղակի էժանագին ձևերով խաբել են։ Երկու տարի առաջ արևմտյան ուժերը օգտագործեցին մեր ազգային թուլությունները մեր դեմ։ Իրականացվել էին բազում հետազոտություններ, որոնց հիմքում ընկած էր մեկ հարց՝ ինչը կհանի ժողովրդին փողոց։ Արդյունքում գրվեց և «թավշյա հեղափոխության», իսկ իրականում իշխանության բռնազավթման սցենարը։
Սցենարի հիմնական թեզն էր ոչ թե «ինչ անել որ երկիրը զարգանա», այլ ինչ ասել որ ժող ջանը գոհ մնա։ Այսինքն ժողովրդին խոստացվեց անիրականանելին։ Բայց դա կարևոր չէր, կարևոր էր որ մարդիկ հավատան. Եվ հավատացին։ Այդ իսկ պատճառով չեմ ընդունում և չեմ ընդունի “հեղափոխությունը գողացան” թեզը, քանզի այն կրկին բերելու է մեզ նիկոլատիպ իշխանություն, որը չի բացառվում լինի նույնիսկ ավելի վատը։ Երկու սուտն որևէ կերպ ճշմարտություն չեն դառնա։

Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ «փրկիչ» չի լինում, փոխարենը լինում է ռացիոնալ մտածող և գործող անձ ում քայլերը պայմանավորված են ոչ թե ժող ջանի ախորժակը բավարարելով, այլ երկիրը առաջ տանելով։
Ինչ վերաբերում է հեղափոխության, ապա այո, մեր հասարակությունը իրականում ունի հեղափոխվելու կարիք, բայց ենթագիտակցական մակարդակում, առաջին հերթին հասկանալով և գիտակցելով, որ դիմացինի անհաջողությունը որևէ կերպ քո կյանքը դեպի լավ չի փոխելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արա  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով