Երևանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվության մասին

Երևանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվության մասին: Այս մասին ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Համայնքների համար օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը պահպանվել է բոլոր համայնքների համար՝ բացառությամբ Երևանը։ Երևանի պարագայում մենք առանձնացրել ենք դրույքաչափը և սահմանել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրաբերության կամ նվիրատվության պարագայում Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել  yerevan.am համացանցային կայքով»,-մանրամասնեց պատգամավորը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով նվիրատուի անձնական տվյալների պաշտպանությանը՝ պատգամավորը նշեց, թե սահմանվել է, որ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով