Խոշոր ավտովթար Երևանում. «Իդեալ» խանութի դիմաց բախվել են 2 Lexus-ն ու Nissan-ը. Lexus-ներից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 36 GZ 190 համարանիշի, Nissan մակնիշի 15 NM 017 համարանիշի և Lexus GX 470 մակնիշի 10 AO 055 հաարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus մակնիշի 36 GZ 190 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդներին առաջինը օգնության են հասել «Իդեալ» խանութների ցանցի աշխատակիցները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-դ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է գլխիվայր շրջված Lexus-ի վարորդը, ով, մինչև շրջվելը, բախվել է նշված ավտոմեքենաներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով