Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կան վիրավորներ

Shamshyan.com -ի  փոխանցմամբ այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Չ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 854 համարանիշի և Մրգաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Արթուր Ա.-ի վարած Audi մակնիշի 36 ՏQ 576 համարանիշի ավտոմեքենաեները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Audi-ի ուղևորներ, Մրգաշեն գյուղի բնակիչներ, 33-ամյա Սարգիս Ա.-ն և 36-ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրում հավաքվածներըShamshyan.com-ի թղթակցին ասում էին, որ օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով