«Խորհրդարանում և Կառավարությունում վարակի տարածումը տեղի է ունեցել».Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում հայտնեց, որ սահմանափակումների մեղմացումից հետո հայտարարվել են որոշակի կանոններ, որոնց խախտումը կհանգեցնի տուգանքի:

«Պատասխանատվություն է գործում նաև տնտեսվարողների նկատմամբ, ցավոք, այդ ցանկերն օրեցօր ավելանում են, և պարետի որոշմամբ փակվում են տասնյակ տնտեսվարողներ՝ ժամանակավորապես: Կարծում եմ՝ այս մեխանիզմն ուղղակի այս փուլում անհրաժեշտություն է, քանի որ այժմ դրան այլընտրանք դեռևս չկա: Հիմա մենք խոսում ենք այն մասին, որ փորձում ենք մարդկանց գիտակցությանն այս առումով տեղ հասցնել, թե որքան կարևոր է կանոնների պահպանումը, և ինչ ռիսկեր կարող են առաջացնել, եթե այդ կանոնները չեն պահպանում: Ես արդեն ասել եմ, որ կորոնավիրուսով պայմանավորված մեր մահերի գումարային թիվը մեր օրական միջին մահերից էլ ցածր է»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում արդեն գրանցվել է 49 մահ, և կարոնների խախտումը կարող է բերել նմանատիպ հետևանքների:

Փոխվարչապետի կարծիքով՝ այս առումով պետք է հնարավորինս խիստ լինել, այդ թվում՝ պետական համակարգում գործող և պատասխանատվության ենթարկող մարմինների հետ:

«Բացառությունների մասով խոսել պետք չէ, քանի որ նույն խորհրդարանում և Կառավարությունում վարակի տարածումը տեղի է ունեցել: Ասեմ ավելին՝ այս փուլում այս հավաքն ավելի ռիսկային բան է, որը տեղի է ունենում Հայաստանում: Կառավարության և խորհրդարանի անդամները պետք է զգոն լինեն և ծառայեն՝ որպես օրինակ, որովհետև ՀՀ քաղաքացիները նաև մեզ են տեսնում և պետք է պարտադիր կրեն դիմակներ»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով