Ոստիկանները բերման են ենթարկել Ոստիկանության դիմաց հավաքված Արթուր Դանիելյանի աջակիցներին

Քիչ առաջ Ոստիկանության մոտից բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ ու քաղաքական-հասարակական գործիչներ: Հիշեցնենք, որ նրանք Ոստիկանւթյան դիմաց հավաքվել էին Արթուր Դանիելյանին աջակցություն ցուցաբերելու համար, ում այսօր հրավիրել են Ոստիկանության 6-րդ վարչություն:

Որոշ տեղեկություններով՝  բերման ենթարկվածների թվում է նաև ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև «Ադեկվադ»-ի թիմը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տարածել ոստիկանության դիմաց տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ, որի ժամանակ բերման ենթարկեցին նաև իրեն:

«Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանի փոխանցմամբ՝ «Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից.

«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն։ Չի եղել որևէ խախտում, հակառակը, ոստիկաններն են ավելի շատ: Իրականում սոցիալական հեռավորության պահպանումը և, առհասարակ, արտակարգ դրության ռեժիմի պահպանումն արվում է բացառապես որպես քաղաքական մահակ։ Ընտրողական մոտեցում է ցուցաբերվում, որովհետև հիմա Կասկադում, եթե զբոսնեք, կտեսնեք ավելի շատ մարդ ավելի փոքր տարածքում։ Խնդիրը և դրդապատճառները քաղաքական են» ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով