Որպես ամփոփում ավելացնեմ, որ կրկին անգամ վերահաստատվեց վարչապետի անբովանդակ և բարոյազուրկ լինելը

Որպես ամփոփում ավելացնեմ, որ կրկին անգամ վերահաստատվեց վարչապետի անբովանդակ և բարոյազուրկ լինելը: Ամեն երկրորդ հարցի պատասխանի մեջ ընդգծված առոգանությամբ շոշափում էր խորովածի թեման: Գիտի՞, արդյոք, թե դա ինչ էֆեկտ է հարուցում օրեցօր ավելացող սոված մարդկանց մոտ:

Եթե ճիշտ եմ հիշում, արաբա-իսրայելական պատերազմներից մեկի ժամանակ էր, երբ օրերով սոված պահվող արաբ ռազմագերիների ներկայությամբ իսրայելցի զինվորականները կանխամտածված խորոված էին արել, որի առաջ բերված ներգործությունից ռազմագերիները մահացել էին: Սա ժամանակին, որպես մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում, որպես ռազմագերիների նկատմամբ թույլ տրված բռնարարք, դատապարտվեց անգամ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է, որ բավական չէ՝ ժողովուրդը գերի է, հետն էլ պարբերաբար բռնարարքների ենթարկվող գերի է:

Գարեգին  Պետրոսյանի    ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով