Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մայր ու որդի տեղում մահացել են

Shamshyan.com-ի  փոխանցմամբ այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 16 AP 600 համարանիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 07-ը կողաշրջվել է:

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ի. Շաբաբյանն ու նրա ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 66-ամյա Ազնիվ Ուզոևան տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 18-ամյա Ռուզաննա Բաքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Հ. Խաչատրյանը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները  մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և սահմանազատել տարածքը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մահացածները մայր ու որդի էին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով