«Ոչ մի պետական աջակցություն չի տրամադրվում».Միքայել Ոսկանյան

«Որպես անկախ ստեղծագործող, որպես երաժշտական արվեստի ներկայացուցիչ, որպես մարդ, որ, կարծում եմ, որոշակի ներդրում ունի հայկական երաժշտարվեստի մեջ, ուզում եմ անկեղծորեն կիսվել մի իրողությամբ, որ միշտ զգացել եմ, բայց ազդեցությունը երբեք այսքան մեծ ճնշվածության չի հասցրել ինձ (և ոչ միայն ինձ): Մոտ երեք ամսվա ընթացքում կառավարության հակաճգնաժամային քննարկումներում գեթ մեկ ակնարկ չեղավ մշակույթի և արվեստի անկախ գործիչների մասին։ Անտեսված է մի ամբողջ սեկտոր, որ իր մեջ ներքին մեծ ներուժ է կրում, աշխարհընկալում ձևավորում, անուղղակիորեն հասարակություն կրթում և դրդում զարգացման ու առաջընթացի։

Իմ(մեր) եկամտի 95%-ը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից և տարբեր մշակութային նախագծերից, որոնք մարտի 12-ից մինչ այսօր ամբողջությամբ կանգ են առել և փաստացի հայտնվել եմ (ենք) փակուղում, որից դուրս գալու ելքեր դեռ չենք գտնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոնց հասկացա, պետության համար մշակույթը սահմանափակվում է միայն պետության ենթակայության տակ գտնվող կոլեկտիվներով՝ մոռանալով, որ շատ-շատ դեպքերում մենք ենք ազգի մշակույթը ներկայացնում և ձևավորում։ Ու ԶՐՈ վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանը ամենալավ վարձավճարը չէր, տիկնայք և պարոնայք։

Ոչ մի պետական աջակցություն չի տրամադրվում, չկան մշակույթի և արվեստի աջակցության ֆոնդեր և ինստիտուտներ, լսարանի մոտ ձևավորված չէ նվիրատվությունների մշակույթը։

Ես իրավունք չունեմ կեղծ լինել ու բարոյապես, հոգեպես և ֆինանսապես ճնշված վիճակում շարունակել առցանց ելույթները իմ սիրելի աշխատասենյակից, որը, երևի թէ շուտով հանձնեմ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիտեմ, որ բոլոր ոլորտներն էլ խնդիրներ ունեն, բոլորի համար էլ ցավոտ որոշումներ կայացնելու շրջան ա։
Ցավոք, բացի նվագելուց և ստեղծագործելուց ուրիշ ոչինչ անել չեմ կարող (դեռ)։

Եվ հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ՝ անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել։

Հավելեմ, որ ես և կինս աշխատում ենք նույն ոլորտում, և երկուսս էլ զրկվել ենք եկամտից։
Հավելեմ նաև, որ արդեն 2,5 տարի հարկատու եմ

Առողջ եղեք՜»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով