«Ունենալու ենք ԶԼՄ-ների մասին օրենք. լինելու են կոնկրետ նոր մեխանիզմներ». Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԶԼՄ-ներին և մեդիագրագիտությանը, որը, ըստ նրա՝ բացակայում է:

«Նախկինում առանձին գերատեսչություններ, օրինակ՝ նախարարություններ, ունեին գործընկերներ, որոնք լուսաբանում էին պաշտոնյաների կատարած աշխատանքը, որի համար նախարարությունները գումար էին վճարում այդ գործընկերներին: Երկու մասի կբաժանեմ նրանց. առաջինը, որոնք պրոֆեսիոնալ կերպով կատարում էին իրենց աշխատանքը և լուսաբանում էին, ասենք, տվյալ նախարարի կատարած աշխատանքը: Եվ երկրորդ կատեգորիան, որոնք կրկին պետական բյուջեից գումար էին ստանում, բայց լռության դիմաց: Սա հստակ գործող պրակտիկա է եղել մեր երկրում, կարող եմ նաև ասել՝ բավականին արդարացված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018  թվականին նշանակվելով սփյուռքի նախարարի պաշտոնում, իմ աշխատանքի երրորդ օրը հանձնարարել եմ, որպեսզի կատարվի վերլուծություն: Դրանից հետո որոշում եմ կայացրել, որ երկրորդ դասին պատկանող լրատվամիջոցների հետ համագործակցություն գոնե իմ ղեկավարած գերատեսչությունը չպետք է ունենա»,- նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ռադիոհեռուստատեսության ոլորտում սպասվող բարեփոխումներին հաջորդելու է «ԶԼՄ-ների մասին» օրենքը. «Ունենալու ենք ԶԼՄ-ների մասին օրենք. լինելու են կոնկրետ նոր մեխանիզմներ»,- եզրափակեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով