Ու՞մ է ձեռնտու արտակարգ դրության երկարաձգումը

Մարտի 12-ն այն օրն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկեց իր առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար արվող «Այո»-ի քարոզարշավի միջոցառումները և փակվեց իր ամառանոցում: Մարտի 16-ից ԱԺ-ում սահմանվեց արտակարգ ռեժիմ, սակայն կարելի է ասել, որ մարտի 12-ն է այն ոչ պաշտոնական օրը, երբ Հայաստանը սկսեց գտնվել կորոնավիրուսի իրավիճակով ստեղծված արտակարգ ռեժիմում:

Այսօր`մայիսի 12-ին, լինում է 2-րդ ամիսը: Եվ հենց այսօր պարզ դարձավ, որ արտակարգ ռեժիմը պահպանվում և երկարաձգվում  է ևս 1 ամսով: Սակայն եկեք տեսնեք, թե ի՞նչ է կատարվում այսօր երևանյան փողոցներում և որքանո՞վ է նպատակահարմար արտակարգ դրության երկարաձգումը: Այժմ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվում է ավելի շատ անձ, քան վարակված էր արտակարգ դրություն հայտարարելու առաջին 10 օրերի ընթացքում միասին վերցրած: Մեկ օրվա ընթացքում վարակվողների թվաքանակը գնալով աճում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր փողոցներում եռուզեռ է, թե՜ անցորդները և թե՜ մեքենաները բազմաթիվ են, ինչպես առհասարակ Երևանում լինում է գարնանային օրերին: Միակ տարբերությունը թերևս այն է, որ քաղաքում բացակայում է հասարակական տրանսպորտը՝ երթևեկությանը չեն մասնակցում միկրոավտոբուսներն ու ավտոբուսները և չի գործում նաև մետրոն: Մեկ այլ տարբերությունն էլ այն է, որ խանութների և բանկերի առջև նկատելի են դառնում մարդկային կուտակումները՝ հերթերը, որը կարելի է անվանել էական բացասական տարբերություն: Առիթն ու պատճառն այն է, որ ֆինանսական կազմակերպությունները և խանութները խուսափում են տուգանվելուց և իրենց տարածքներում պահպանում են հաճախորդների սոցիալական հեռավորության և հիգիենայի կանոնները, սակայն դրա փոխարեն, մարդկային կուտակումները ձևավորվում են ոչ թե տվյալ հաստատություններում, այլ դրանց պատերից դուրս: Թե՛ անցորդները, թե՛ նման կուտակումների մեջ գտնվող անձինք շատ հաճախ ևս չեն պահպանում սոցիալական հեռավորությունը ևառանց դիմակների են:

Այսօր ականատես եղանք անգամ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի, որն «ուղեկցվեց» ոստիկանների մասնակցությամբ քաշքշուկով և եղավ նաև բերման ենթարկված անձ: Տվյալ միջոցառման մասին վկայող լուսանկարներն ու տեսանյութերը ևս փաստում են, որ մասնակիցները չեն պաշտպանել սոցիալական հեռավորությունը և շատ հաճախ կրկին չեն կրել դիմակներ: Թե՛ բանկերի և խանութների, թե՛ նման բողոքի ակցիաների ընթացքում ստեղծվող մարդկային կուսակումների նկատմամբ, Տիգրան Ավինյանի պարետատունը ոչ մի միջոցառում չի իրականացնում և չի պայքարում նմանատիպ կուտակումների դեմ: Պարզվում է, որ արտակարգ դրությունն ու ռեժիմը ոչ մի օգուտ էլ համենայնդեպս մարդկությանը չի բերում: Նման իրավիճակը ստեղծվել է Առողջապահության նախարարության և արտակարգ իրավիճակներով զբաղվող պետական կառույցների ապիկարությունից և անգործությունից:

Սակայն հետաքրքրականն այն է, որ խոսակցություններ են պտտվում, որ ամեն մի կորոնավիրուսով հիվանդի հայտնաբերման դիմաց Առողջապահական Համաշխարհային Կազմակերպությունը տվյալ երկրի առողջապահության նախարարությանն է փոխանցում մոտ 3000 դոլար: Այսինքն, նման աղետալի կարանտինային իրավիճակից ևս օգտվում են հենց նույն առողջապահական կազմակերպությունները և արտակարգ իրավիճակներով զբաղվողները, որոնց ֆինանսավորումներն օրեցօր միայն աճում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ինչքան ավելի շատ հիվանդ՝ այնքան ավելի մեծ օգուտ:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով