Ո՞ւմ գույքն է բռնագանձվելու.Աղմկահարույց օրենքն ուժի մեջ մտավ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում նշել է, որ շուտով ՀՀ գլխավոր դատախազությունում կձևավորվի համապատասխան ստորաբաժանում, որը կսկսի զբաղվել ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերի ուսումնասիրություններով։

«Այս օրենքի կարևորությունը հասկանալու համար բավական է հետևել վերջին շաբաթներին նախկին կոռուպցիոներ պաշտոնյաների և նրանց արբանյակների կողմից բարձրացրած «լալահառաչ» աղմուկը՝ թիրախավորելով Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը, հանրապետության նախագահին»,- գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խանդանյանը մեկնաբանել է օրենքը՝ նշելով, որ այն թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը։ Եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա ներկայացվում է դրա բռնագանձման պահանջ, քանի որ այդ դեպքում գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։

Պատգամավորն ընդգծում է, որ օրենքը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ և դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։

«Այն ավելի արդյունավետ է դարձնում ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը»,- եզրափակել է Խանդանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով