«Վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում, հաջողվեց խուսանավել». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տիգրան Աթանեսյանի տան վրա են հարձակվել։ Սպառնալիքներ տեղացել են կնոջ ու երեխաների ներկայությամբ։ Օրը ցերեկով։ Միայն փաստերի շարադրանքն ինքնին հիշեցնում է միջին վիճակագրական ավտորիտար պետության բնութագիր։ Բայց չէ, ի՞նչ ենք խոսում. «ժողովրդավարության բաստիոն», «սեր», «հանդուրժողականություն», էն «Freedom House»-ի ասած էլի մի շարք անիմաստ անկապ բառեր ու առաջընթացներ։

Սա Փաշինյան Նիկոլի ստեղծած Հայաստանն է, սա «չհեղափոխության» «պահպանության» կարիք ունեցող «արժեքներն» են։ Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի, այլանդակ բառապաշարը դե կա ու կա, անցյալ օրն էլ օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում, հաջողվեց խուսանավել։ Ականատեսներ կան։ Ցավոք, չեմ ֆիքսել համարները, այլապես իրավապահներին կդիմեի։

Սա փողոցում հայտնված պետության, գետնին ընկած իշխանության, դիմազրկված իրավապահ համակարգի ու այլ արատների «քերթողահայր» ինքնադատաստանի սպառնալիք հնչեցրած վարչապետի դեմքն է։ Նրա վաստակը, նրա մեղքը, նրա «ձեռքբերումը»։ Սեփական հայրենիքում ապիկարների ու անհայրենիքների խմբակի պատճառով անհանգիստ ապրող հազարավոր մարդիկ ու ծանր շնչառություն ունեցող երկիր։ Ամեն ինչ լավ է լինելու։ Չկասկածեք»:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով