Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Mercedes»-ը բախվել է «IVEKO» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Mercedes»-ի վարորդն արգելափակվել է մեքենայում․ նրա վիճակը գնահատվում է ծանր

Մայիսի 25-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մայիս Մ․, ծնված 1993 թ.)  բախվել է  «IVEKO» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Խաչատուր Գ․, ծնված 1966 թ.), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է մեքենայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով