Թորոսյան ,բա կարել՞ի է մի քանի միլիոնի համար դուրս գաս վարչապետի դեմ.Նունե Ներսիսյան

Արդեն մի քանի օր է՝ փորձում եմ չխոսել կորոնավիրուսի վարակի տարածման մասին, քանի որ արդեն իսկ «ծեծված» թեմա է և Թորոսյանի քայլերը ակնառու են :Բայց հիմա նորից նայելով ԱՆ նախարարի ելույթները և տեսանյութերը ուզում եմ անդրադառնալ այդ թեմային: Թորոսյանը հայտարարում է ,որ հունիսի 8 – ին կունենանք 12700 վարակակիր: Դե, իհարկե, թվերը պետք է աճեն :

Հիշենք նաև , օրեր առաջ ասում էին ,որ ԱԺ- ում վարակակիր կա ,որի մասին պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չտվեցին : Մայիսի 8- ին ԱԺ-ի ծեծկռտուքի ժամանակ բոլորը միմյանց հետ <<ողջագուրվեցին>> :Չեմ էլ անդրադառնում այն հարցին ,որ այդ պահին ներկա էին երկրի վարչապետը,պարետը: Ասում են չէ «Боятся — значит уважают»: : Ու այդ «ողջագուրման» ընթացքում չգիտենք` արդյո՞ք այդ վարակակիրը ներկա էր :
Չնայած երևի մարդիկ իրենց « էլիտայի» տեղ են դրել ու մտածում են էլիտան չի վարակվում :Բայց ոչ, պարոնայք․ Թորոսյանը մարզերում մարդկանց երրորդ անգամ է թեստավորում և թիվ չի կարողանում ապահովի , հավատացեք՝ ձեզ էլ չի խնայի : Ինձ մոտ տպավորություն է, որ Թորոսյանը մեծ տեմպերով աշխատում է մեր « հպարտ,
լեգետիմ ,տնտեսագետ ,նվիրյալ» վարչապետի դեմ :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշում եք չէ՝ ամենայն հայոց վարչապետը խոսում էր դեմոգրաֆիկ ցուցանիշների մասին, 5 միլիոն բնակչություն , հիմա չի՞ ստացվում ,որ Թորոսյանը աշխատում է վարչապետի դեմ :
Կամ, տնտեսության կայծակնային թռիչքը, Թորոսյանի վարակակիրների պատճառով թափը կորցրել է : Է Թորոսյան ,բա կարել՞ի է մի քանի միլիոնի համար դուրս գաս վարչապետի դեմ :

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով