«Թե ինչպես պատգամավորը ընկավ հեծանիվի տակ». Մարգարիտ Եսայան

 

Կարդացի, որ քայյլական պատգամավորներից մեկը բողոքել է, հայտնելով, որ իրեն հեծանիվով վրաերթի են ենթարկել ու՝ հայհոյել ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հուսամ՝ ողջ, առողջ է․․Որքան պիտի մարդը ինքը իրեն կարեւորի, որ նման բանի մասին հայտարարի․․։ Մի քիչ զուսպ եղեք էլի, կարո՞ղ է մի օր էլ զոքանչդ ձայնը բարձրացնի քո վրա, եւ հայտարարության տաք հանցագործության մասին․․Ամոթ է, յաա։

Սա, մի կողմից, բայց այս լուրիկը առիթ տվեց վերհիշել անձամբ ինձ հետ կատարված մի այդպիսի «վրաերթ հեծանիվով»։ Ուրեմն, մոտ , 23 կամ 20 տարի առաջ էր, կյանքիս մեջ առաջին անգամ գնացել էի Ստրասբուրգ, խմբից ետ էի մնացել/պատճառները կարեւոր չեն այս պահին/ եւ միայնակ հայտնվել էի Ստրասբուրգում։ Մի քիչ վախվորած էի, չեմ թաքցնում, հիացած էի, հուզված, որովհետեւ հենց առաջին իսկ հանդիպումից ես սիրահարվել էի այդ քաղաքին։ Ինչեւէ, ուրեմն, տեղավորվեցի հյուրանոցում, /մեր խմբին դեռ չէի հանդիպել/, անմիջապես դուրս եկա քաղաքում զբոսնելու։Իսկ այդ թվերին հեծանիվ, հեծանիվի համար հատուկ գծված դեղին ուղի եւ էս կարգի այլ եվրոպական կարգուկանոնները մեզ՝ շատ հայաստանցիներիս համար «դելիկատես», անհասանելի եւ անծանոթ բաներ էին եւ ոչ ոք թող գլուխը չգովի։ Հա, ուրեմն, ոտքով ընկել եմ փողոցները, մայթերը նկատի ունեմ, եւ հիացած էս ու էն կողմ նայելով քայլում եմ, ոնց որ Գիքորին քաղաք բերած լինեին??

Շատ կզմայլվեի, բայց՝ հայի բախտ, մեկ էլ հետեւիցս՝ թըրըմփ, ինչ-որ բան ինձ հարվածեց անասելի ցավոտ եւ հանկարծակի, եւ ես մինչ կհասցնեի հայտնվել գետնին, մեկը հեծանիվով սրընթաց անցավ ինձ այդպես ընկած թողնելով եւ դեռ վրաս էլ մատ թափ տվեց ու հայհոյեց։ Իհարկե, ոստիկանին չդիմեցի, ակնհայտ էր, որ ես էի մեղավորը, նաեւ ես հո քպական չէի, ամեն սուտի բանի համար բողոք գրեի․/այստեղ՝ բարի սմայլիկ/։
Այսպիսի բաներ, ընկեր ջան․․․Հիմա, հարց՝ իսկ դուք, մեծն պատգամավոր, արդյո՞ք չէիք ընկել հեծանիվի առաջ եւ արդյո՞ք չէիք խոչընդոտում հեծանվորդի ընթացքը․․․Պատասխանեք այս հարցին, պարոն տուժած, իսկ գուցե դուք մեղավորն եք եւ ոչ տուժածը․․․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․Հիմա ավելի լուրջ՝ Երեւանի քաղաքապետին․ եթե այլ բան չեք կարողանում անել, գոնե արագի մեջ Երեւանի մայթերին գծանշում արեք հատուկ հեծանիվների համար, հաճելիորեն շատացել են նրանք եւ դա ինձ, օրինակ, շատ դուր է գալիս․․Կարծում եմ, վաղուց հասունացել է ժամանակը, որ պաշտպանենք հեծանվորդների ազատ երթեւեկելու իրավունքը․․Էն Նիկոլի ցուցադրական հեծանիվ քշելը հաշիվ չէ, նա հեծանիվից նույնպես ոչինչ չի հասկանում․․․Մոռացեք․????

Մարգարիտ Եսայանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով