«Ստախոսը Հոմերոսը չէ, ստախոսը դու ես, պարոն աննախադեպ». Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաինքնասիրահարված, ոչ կոմպետենտ,ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող կառավարության ղեկավարի ելույթին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչքա՞ն կարելի է ես, ես, ես-երը լսել: Երկու տարի է կա՛մ աննախադեպ է, կա՛մ՝ ես։

Փաշինյանը ձախողել ես ամեն բան,իսկ Արցախի հարցի քո լուծումից ամոթ է, գոնե մի խոսիր:

Դիրքորոշում հայտնելուց առաջ՝ նախ այն պետք է ունենալ, իսկ դու իզմեր չունես։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն այսօրվա խայտառակությանը դեռ կանրադառնամ։

Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Հ.Գ. Օտարերկրյա մամուլին հղում անելուց առաջ կարող ես հղում անել օտարերկրյա այն բազմաթիվ լրատվամիջոցներին, որոնք նշում են Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների,
ներդրումների բացակայության և քո ոչ կոմպետենտության մասին։

Հ.Հ.Գ.Խեղճ Հոմերոս ու Սոֆոկլես։Դուք Նիկոլին ի՞նչ էիք արել,որ ձեզ էլ ստախոս անվանեց։

Այստեղ են ասել, ստախոսը Հոմերոսը չէ, ստախոսը դու ես, պարոն աննախադեպ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով