«Սիրելի՛ հայրենակից, անկախ քո քաղաքական, կրոնական, վարքային և այլ հայացքներից, այս ամենն ազդում է նաև քո, քո ընտանիքի անդամների, քո երեխաների վրա».Մարինա Խաչատրյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(Խնդրում եմ տարածել նյութը, քանի որ ՖԲ-ն ինձ անորոշ ժամկետով արգելափակել է)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշու՞մ եք, երկու օր առաջ հրապարակեցի Նոր Արեշ Աթոյան փողոցում տեղադրված աշտարակի («ալեհավաքի») նկարը ցերեկով։

Այսօր ինձ են ուղարկել այդ նույն աշխատարակի նկարը` կատարված գիշերվա ժամը 3:07-ին. նկարներն արված են մեկ րոպե ընդմիջումներով Sony Alpha NEX-F3 տեսախցիկով։

Խնդրում եմ հաշվի առնել եղանակային պայմանները. գիշերը եղել է ամպամած, մութ։
Միևնույն ժամանակ չի օգտագործվել տեսախցիկի լույսը (вспышка)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարց էր են առաջանում – ի՞նչ լուսարձակում է սա, ինչու՞ են տեղադրված աշտարակի մասերը լուսարձակում որոշակի պարբերականությամբ, ի՞նչ հաճախականության ալիքներ են արձակվում, արդյո՞ք դրանք արձակվում են նաև ցերեկային ժամերին, ուղղակի լուսավորության պատճառով անտեսանելի են։

Խնդրում եմ ՀՀ-ում հեռախոսային և ինտերնետային կապի օպերատորներին հրապարակային և ընդգրկուն բացատրություն տրամադրել այս երևույթի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին լինել աչալուջ, իսկ ով ունի հնարավորություն, գրանցել իր բնակության տարածքում առկա աշտարակների «վարքը» գիշերային ժամերին։

Ես համոզված եմ, որ սա մեր ազգային անվտանգության հարցն է և կոչ եմ անում ՀՀ ԱԱԾ-ին ուսումնասիրության առարկա դարձնել այս հանգամանքը։

Սիրելի՛ հայրենակից, անկախ քո քաղաքական, կրոնական, վարքային և այլ հայացքներից, այս ամենն ազդում է նաև քո, քո ընտանիքի անդամների, քո երեխաների վրա։ Ուզում եմ հասկանալ, թե մինչև ե՞րբ ես սպասելու։

Հ.Գ. Իմ ունեցած տեղեկություններով աշտարակների վրա մոնտաժային աշխատանքներ կատարվում են գիշերային ժամերին։ Տեղեկությունների ճշտման համար անհրաժեշտ է բոլորիդ մասնակցությունը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Viva-MTS
Ucom
Beeline Armenia
Rostelecom Armenia

Մարինա  Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով