Շտապ օգնության անձնակազմում կորոնավիրուսով վարակված 12 աշխատակից կա. Թագուհի Ստեփանյան

Մայիսի 4-ից հետո, երբ մեղմվեցին սահմանափակումները, շտապ օգնության կանչերը չեն ավելացել: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Հունվար-Փետրվար ամիսներին ունեցել ենք կանչերի բավականին բարձր թիվ, դրանց թիվը հասել է 900-950, իսկ այսօր օրական 600-650 կանչ ունենք»,-հայտնեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ այսօր շտապ օգնության անձնակազմում կա 12 աշխատակից, որոնք կորոնավիրուսով վարակված են, նրանք ինքնամեկուսացված են:

«Անցած ամիս քաղաքապետի կողմից հատկացվել է գումար, որի արդյունքում պարգևատրվել են շտապօ գնության այն աշխատակիցները, որոնք բուն օջախում են աշխատել: Բժիշկները պարգևատրվել են 95 հազար դրամի չափով, իսկ բուժքույրերը և վարորդները՝ 70 հազար դրամ: Շտապ օգնության կողմից պարգևատրվել են նաև բժիշկ-կարգավարները, 03 ծառայության ավագ բժիշկները, բժիշկները և բուժքույրերը»,-ասաց նա:

Ընկերության տնօրենն ասաց, որ մարտ-ապրիլ մինչև մայիսի 6-ը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 հիվանդ: Նա հայտնեց, որ շտապ օգնության ծառայությունում պարագաների խնդիր չունեն, ապահովված են համապատասխան համազգեստով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թագուհի Ստեփանյանը նաև նշեց, որ եղել են աշխատակիցներ, որոնք հրաժարվել են աշախտել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ, նրանց ըմբռնումով են մոտեցել:

«Հունվար-փետվար ամիսներին մենք նույնպես ունեցել ենք սուր շնչռական հիվանդությունների ավելացում և ձմռան ամիսներին միշտ թիվն ավելացել է»,- ասաց նա՝ կոչ անելով զգույշ լինել, պահպանել անվտանգության կանոնները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով