Շնորհավո՛ր տոնդ, Հայաստանի առաջին Հանրապետություն

20-րդ դարասկիզբը Հայ ժողովրդին պատճառեց զրկանքներ, կորուստներ, եղեռն ու գաղթեր և Արևմտյան Հայաստանում ոչնչացվեց Եղեռնազարկ Հայ Ժողովուրդը: Թուրքիան 1918 թվականի մայիսին հարձակվեց Արևելյան Հայաստանի վրա և նորից Հայ Ժողովրդի գլխին կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը: Սակայն, կյանքի հավերժությամբ օժտված Հայը զենք վերցրեց: Մայիսի 22-ին Սուրբ Էջմիածնի եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական հաղթական ճակատամարտը, որին զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: Մայիսյան հերոսամարտերում Հայ Ժողովուրդը ջախջախեց թուրքական կանոնավոր բանակը և աշխարհին ցույց տվեց Հայի հավաքական ուժն ու ազգային միասնությունը, որի արդյունքում էլ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային Խորհուրդն Արևելյան Հայաստանը հռչակեց Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի անկախ պետականության վերականգման համար Հայ Ժողովուրդը պարտական է իր Ազգային Ոգու հաղթանակին և մայիսյան հերոսամարտերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

        Դարերի մաքառման ու կորուստների գնով հաղթեցինք ու կերտեցինք Հայոց անկախ պետականություն, քանզի միավորված, միասնական ու միակամ էին զորավարն ու քահանան, զինվորը, մտավորականն ու շինականը:

        Հայը հաղթեց, որովհետև հայրենասիրության ու փրկության կանչով ղողանջում էին Հայի Հավատքի ու Հայի Ոգու զանգերը, և Հայն ապավինել էր սեփական բազկին, մտքին ու զենքին:

Հայը հաղթեց մայրերի սիրո և աղոթքի արցունքներով ցողված թոնրի լավաշի օրհնությամբ ու Հայ այրերի հպարտ զոհողության ուժով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղթեցին Հա՛յը, Հայի Հավա՛տքը, Հայ ընտանի՛քը և պատմական հայրենիքում ապրելու՝ Հայի անկոտրում կա՛մքը:

Հաղթանակն ու Հայոց անկախության հռչակումը Հայ Ժողովրդի համար պատմական մեծագույն ձեռքբերում է ու ազգային հարատևության խորհուրդ:

        «Հայոց  Արծիվներ.  Միասնական Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հաղթանակած հերոս Հայ Ժողովրդին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթական ճակատամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ ու նշում, որ մայիսյան հաղթանակները Հայոց  համազգային մեծագույն ձեռքբերում են, մեր գոյության շարունակականության հիմնաքար ու պատվախնդիր, ինքնիշխան ապրելու անջնջելի ճշմարտություն:

Մենք անկա՛խ ու ինքնիշխա՛ն ենք մայիսի 28-ով՝ մայիսյան հաղթանակներով:

Կեցցե՛ անկախ ու ինքնիշխան Հայ Ժողովուրդը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով