Շատ տարօրինակ օրեր ենք ապրում, ամեն ինչ անասելի արագությամբ գահավիժում է, իսկ մենք նայում ենք, քննարկում, քննադատում, ու՝ ոչինչ ավելի․․․

Մեկ օրվա կորոնա-քրոնիկոն
Ո՞ւմ համար է ղողանջում զանգը
Շատ տարօրինակ օրեր ենք ապրում, ամեն ինչ անասելի արագությամբ գահավիժում է, իսկ մենք նայում ենք, քննարկում, քննադատում, ու՝ ոչինչ ավելի․․․Պետական բոլոր ինստիտուտներն ու քաղաքացիները հայտնվել են մի տարօրինակ շրջանակի մեջ։ Դուրս գալը, վստահաբար ցավոտ է լինելու, որովհետեւ այդ շրջանակը՝ փշալարերից է հյուսված։ Բայց՝ պարտադիր է դուրս գալը, քանի արյունաքամ չենք եղել ազգովի։ Եվ, չկա չափազանցություն, միայն մեկ օրվա կտրվածքով արդեն հասկանում ես, որ երկիրը <կառավարվում է> խելագարության կանխավարկածով եւ ողջամտության իսպառ բացակայությամբ։
Զուտ փաստեր․
1․Այսօր Փաշինյանը հերթական անգամ ծիծաղեց հպարտ քաղաքացիների երեսին։Ամբողջ հակավիրուսային, հակահամաճարակային գործընթացը տանուլ տվեց, գեթ մեկ անգամ քաղաքացիներից ներողություն չխնդրեց այս տապալման եւ մարդկանց վիրուսի բերանը տանելու համար, իսկ այսօր գուժեց հերթական վախեցնող լուրը․<Կարող ենք արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք>:
Հետո, վստահ եմ, մտքում բոլորի վրա հռհռալով շարունակեց նույն լոլոները՝ < ձեռքերի պարբերաբար ախտահանում>, <դիմակի կրումը՝ հնարավորինս լայնորեն, երրորդ՝ սոցիալական հեռավորության պահպանումը: Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային վիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին»։Եվ ոչ մի խոսք իր, որպես երկրի վարչապետ, պատասխանատվության մասին։
2․Պարետ Ավինյանն էլ <սարսափ> կինոյի սցենարով լրացրեց, որ չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը առանձին համայնքներում, ինչպես Սևանում, Արենիում է սահմանվել, նա եւս գուժեց․<վարչական առումով կրկին լինելու են խստացումներ>։Մեկը չկա, ասի, դուք ձեր նեղ շրջապատը եւ ինքներդ ձեզ սահմանափակեք։
Երեք ամսում երեք անգամ կարանտին հայտարարելուց հետո անգամ, երբ յոթ հազարից ավելի վարակակիր կա, եւ 130 մահ, / պաշտոնական թվերն են/, սրանք, նոր-նոր մտածում են <թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխություններ իրականացնել և մասնավոր լաբորատորիաներին ներգրավելև հնարավոր է որոշ ժամանակ անց թեստավորման շարունակական ավելացման պրոցեսը ավելի մեծ ծավալների կհասնի»։ Եվ, դեռ հարց է, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ <մասնավոր>լաբորատորիաները,ինչպես նաեւ հարց է, թե ինչ սանիտարական պայմաններում են կարվում դիմակնեը։

3․Իսկ ՌԴ-ն Վրաստանի համար մոտ 15 տոկոս էժան գազ կմատակարարի․< Առևտրային գաղտնիքների հետ կապված ես թվեր չեմ հրապարակի, բայց կարող եմ ասել, որ խոսքը գնի շուրջ 15% նվազման մասին է: Այսօր այս շուկան լիովին մրցունակ է, և առևտրային ոլորտում գներն աստիճանաբար անկում են ապրում»,-ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը:
Բարեբախտաբար, Թորոսյան Արսենը սրան դեռ չի արձագանքել եւ ոչ մեր հարեւանի ու ոչ էլ մեր երկրի ռազմավարական գործընկերոջ հասցեներին հերթական ոչ դիվանագիտական բլթոցը չի արձակվել։
4․Այսօր ծնողներից մեկը լուր տարածեց, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: վրդովված ծնողը հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ․<Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից>,- լրատվամիջոցին ասել է մտահոգ հայրը։ Նախարարությունից դեռ լռում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրվա միակ դրականը՝
բայց սրա հետ թավիշները ոչ մի կապ չունեն
ՄԻԵԴ-ը հրապարակել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը: Շուրջ 16 տարվա հետևողական պայքարից հետո վերականգնվել է արդարությունը։Հասկացողը՝ հասկացավ, իսկ ովքեր էլ չհասկացան, չգիտի ինչի մասին է խոսքը, քանի որ 16 տարի առաջ հավանաբար բուլավկայով մայկա էին հագնում։
Շնորհակալություն փաստաբաններին, տարիների հոյակապ աշխատանքի համար․․․

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով