Սերժ Սարգսյանի ներկայությամբ ԱԺ-ում նույնիսկ բարձր չէին կարող խոսել ուր մնացած նման «ճակատամարտ» լիներ.Վահան Բաբայան

ԱԺ բոլոլան ազդարարեց թավիշի տխրահռչակ 2 տարին:

Երկիրը հասավ այն կետին որից սկսել էր իր ճանապարհը երկու տարի առաջ`ատելություն,բռնություն,անհանդուրժողականություն:
էս մարդիկ չեն հասկանում,որ էդ ծեծի մեթոդը արդեն խոսում է իրենց թուլության և պարտության մասին,որի մասին խոստովանեց իրենց առաջնորդը:Էս պարագայում կապ չունի ում՞էին ծեծում,կապ չունի էդ կուսակցությանը կողմ եք,թե չէ,սիրում եք,թե չէ,սա հարձակում էր ազատ խոսքի վրա,հարձակում էր բոլոր ոչ նիկոլականների վրա:Մի պահ պատկերացրեք այսօրվա խոսող,հարցեր բարձրացնող գործիչները մի տաս կամ քսան մանդատ ունենաին ԱԺ-ում էդ կարգի լկտի կպահե՞ր իրեն իշխանությունը,իհարկե ոչ:
Էն փողոցների ու սոցցանցերի ագրեսիան հետ է եկել ու էս անգամ իրենց է տանելու `թավիշներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ Եվ հիշեցում անեմ բոլոր նրանց համար ով փորձում է համեմատականներ անել նախկինի հետ:

5-րդ գումարման ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինեցի ես:
Պատգամավորների տարբեր ասածների համար լրագրողները ու իրավապաշտպանները արագ դիմում էին հանձնաժողով,ակնկալելով,որ այդ խոսքերի համար պատգամավորներին կպատժեն:Փաշինյանը այն ժամանակ էթիկայի հանձնաժողովում դատապարտում էր այս կամ այն պատգամավորի վարքագիծը,եթե մի ավելորդ խոսք էր ասվում,ինչը սազական չէր պատգամավորին: իսկ այսօր նա ԱԺ ամբիոնից բացահայտ արդարացրեց վիզ կտրելու,գլուխ ցխելու կոչերը,ինչպես նաև բռնությունը պատգամավորի նկատմամբ
Իսկ այն ժամանակ էնպիսի վայնասուն էր,որ հանձնաժողովը այդ շրջանում դարձել էր երկրի թիվ մեկ«դատարանը» ,էլ լրագրողներ,էլ իրավապաշտպաններ,էլ ՀԿ-ներ մի խոսքով դա պատգամավորի ասած մի խոսքի պատճառով էր լինում իսկ այսօր խմբակցության ղեկավար են ծեծում իսկ էդ նույն մտահոգ լրագրողները ու իրավապաշտպանները այլևս չկան:Գոյություն չունի նույնիսկ նման հանձնաժողով:

Եվ վերջում Սերժ Սարգսյանի ներկայությամբ ԱԺ-ում նույնիսկ բարձր չէին կարող խոսել ուր մնացած նման «ճակատամարտ» լիներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբույան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով