Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

Եվ չմոռանանք ամենակարևորը

Արտակարգ դրության ավարտից հետո իշխանություններին սպասվում է նոր քաղաքական «երկրաշարժ»:Բողոքի սպասվող ակցիաների,մարդկանց դժգոհության ալիքի,հանրահավաքներից բացի տեղի է ունենալու շատ կարևոր քաղաքական իրադարձություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասուլիսով հանդես է գալու ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը,քանի որ ապրիլյան հանձնաժողովի նիստից հետո Նախագահը հայտարարել էր սպասվող ասուլիսի և իր կողմից լրագրողներին հուզող հարցերին պատասխանելու մասին:

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել,դա է նաև պատճառը,որ իշխանությունները դեռ երկար են պատրաստվում այս սահմանափակումների ռեժիմը պահպանել և ինչը շատ զավեշտալի է արտակարգ դրությունը պահել առանց արտակարգ միջոցառումների:

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով