«Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ».Ամրամ Մակինյան

ՀՀ ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության: Այս մասին ֆեյսբուքյան  հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ, այլ կերպ ասած, ժանտախտի ժամանակ վրեժի մասին, և ահա առաջին «ծիծեռնակները»: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին»,- գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբանի խոսքով` միամտություն կլինի հավատալ, թե ՀԿԳ քննիչը տեղեկություններ չունի այն մասին, որ տևական ժամանակ է` Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք:

«Հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ. մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից»,- կարծիք է հայտնում Մակինյանը:

Մարտի 16–ին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին թույլ էին տվել մեկնել երկրից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով