Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին.Միքայել Մինասյան

Վստահ եմ՝ դուք էլ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով բացի աշխատելուց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսահոլովակում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգավածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ ժողովրդի մի մասը հավատեց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց,՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ այսօր խոսելու է հետաքրքիր ուրիշ դեպքի մասին: Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով: «Մաքսանենգ ճանապարհով Հնդկաստանից Հայաստան են ներմուծվում ադամանդներ, դառնում «հայկական» և արտահանվում՝ առանց ոչ մի հարկ մուծելու»,- նշեց Միքայել Մինասյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով