Փաշինյանի խոսնակին ուզում ենք հայտնել, որ վարչապետի անունից «ցուցումներն» առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով, փնթի կերպով. Միհրան Պողոսյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Առաջին ատյանի դատարանում այսօր կայացած նիստին:

«Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ վարչապետի անունից և «վարչապետի աշխատակազմի տվյալներին» հղում արված հրապարակային իր «ցուցումները» առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի կերպով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «քաղաքական գործով» նախորդ հարցազրույցներում և գրառումներ նշել էինք, որ վարույթ իրականացնող մարմինը հրաժարվում է հարցաքննել պարոն Մինասյանի մեղավորությունը բացառող վկաներին՝ առանց քննության թողնելով նշված անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի բոլոր միջնորդությունները։

Այդ անձինք են՝

1. այն ընկերության աշխատակիցը, ով պարոն Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։ Դատարան և վարույթ իրականացնող մարմնին են ներկայացվել նշված պայմանագիրը, այն լուծելու մասին համաձայնագիրը և պայմանագրի շրջանակում կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. դեսպան Մինասյանի օգնականը, ով Միքայել Մինասյանին պատկանող կանխիկ դրամական միջոցները 2017 թվականի ընթացքում մուտք է արել պարոն Մինասյանի բանկային հաշվին։ Նշված կանխիկ դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրները հստակ նշված են 2017 թվականի հայտարարագրում, իսկ դրանց օրինականությունը սույն վարույթի շրջանակում որևէ կերպ չի վիճարկվում և չի կարող վիճարկվել։

Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանին միջնորդել էինք քննիչից պահանջել նշված անձանց ցուցմունքները՝ հակառակ պարագայում հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան նշված անձանցից բացատրություն ստանալու նպատակով նրանց հրավիրել դատարան։

Դատական նիստի ընթացքում քննիչը և դատախազը հրաժարվեցին դատարանին տրամադրել նշված անձանց ցուցմունքները։ Անմիջապես հետո դատարանը մերժեց նշված անձանց դատարան հրավիրելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը։

Ուրեմն հարց ուղղենք Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին՝ հաշվի առնելով նրա «բարձր հետաքրքրվածությունը» դեսպան Մինասյանի նկատմամբ, խնդրում եմ պարզաբանել, թե ինչ պատճառներով դատարան չեն ներկայացվում նշված անձանց ցուցմունքները»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով