Փարաքարում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք եւ մեկ մահ. Նարեկ Մկրտչյան

Միայն այսօր 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ  «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. քիչ առաջ խոսել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային պատասխանատուների հետ, որոնց փոխանցմամբ միայն այսօր 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում: Մի խումբ մարդկանցից կատարվել են նմուշառումներ, և չի բացառվում, որ վաղը թվերը մեծանան: Համայնքում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք և մեկ մահ:

✅Խնդրում եմ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ և ախտահանել ձեռքերը:
✅Խիստ զգուշավորություն ցուցաբերեք խանութներ այցելելիս (նշեմ, որ դեպքերից մեկը կապված է եղել խանութներից մեկի հետ, որն անհապաղ փակվել է):
✅Սահմանափակեք բարեկամների և հարևանների հետ շփումները և մնացեք տանը»:

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով