Պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները հավասարակշռված էներգետիկ համակարգ ունենալու համար. Տիգրան Խաչատրյանը՝ գազի սակագնի փոփոխության հետևանքները կառավարելու մասին

Մենք ամեն օր հետևություններ ենք անում, ամեն օր փորձում ենք վերադասավորել մեր առօրյա անելիքներն՝ կախված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հետ և այն, ինչը մենք անում ենք, պահանջված է: Այս մասին «Ազատություն» Ռ/Կ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքները չեզոքացման կառավարության  աջակցության միջոցառումներին:

«Արդեն հայտարարել ենք  150 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով աջակցության ծրագրերի ներդրման մասին, որոնք բաժանված են 2 մասի: Առաջինը՝ արագ արձագանքման միջոցառումներն, իսկ երկրորդ փուլում իրականացվելիք միջոցառումներն ավելի երկարատև են, որոնց մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ արդեն պարզ կլինի, թե ինչպիսի փոփոխություններ են արձանագրվել համաշխարհային տնտեսության մեջ»,- ասաց Խաչատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարարը հայտնեց, որ ընդհանուր առմամբ նախարարության ծրագրերով մոտավորապես 6 հազար տնտեսավարող սուբյեկտներ ֆինանսավորվել են, որից 5 հազարը ֆինանսավորվել են միկրովարկերի համար: «Այսօրվա դրությամբ 7,1 միլիարդ դրամ վարկավորում ունենք` հաստատված վարկեր, շահառուների թիվը` մոտ 630, այդ թիվն ամեն օր է փոխվում: 5-րդ միջոցառմամբ, որը վերաբերում էր մարտին իրենց աշխատատեղերն ու աշխատավարձի չափերը պահպանած կազմակերպություններին, եղել է մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն: Մենք գտնում ենք, որ այդ միջոցառումներն արդեն իսկ բավականին արդյունավետ են, այսպիսի աջակցությունը շարունակական է լինելու այն տրամաբանությամբ, որ հրատապ աջակցության միջոցառումներից անցում ենք կատարելու դեպի երկարաժամկետ աջակցության գործիքակազմ: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ առաջին կտրուկ փոփոխության ժամանակահատվածը կհամարենք արդեն հասկացված և ամփոփված և կպլանավորենք այն հարթության մեջ, որոնք օգնում են կազմակերպություններին վերադասավորվելու և ընտրելու իրենց զարգացման ուղին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը, արդնադառնալով անվտանգության կաննոները չպահպանելու խնդրին, ասաց, որ հետևողական են լինելու, որպեսզի այդ կազմակերպությունները գտնվեն խիստ կանոնների դաշտում:

Գազի գնի հնարավոր վերանայման մասին Խաչատրյանն ասաց, որ գազի թանկացումը միշտ էլ դժվարություններ ստեղծող է: «Գազի գնի փոփոխությունները մշտապես լինելու են մեր կողմից, հասարակության կողմից ամենից շատ քննարկվող թեմաներից: Ընդհանրապես տնտեսությունն է այդպիսին, բոլոր ռեսուրսներն են ժամանակի մեջ ունենում գնի փոփոխություն. մենք մի դեպքում ավելի շատ ուշադիր ենք, ավելի շատ ենք նկատում դա: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ` մենք պետք է նաև մեր տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից, այսինքն` եթե արևի, քամիների ռեսուրսը կարողանանք ավելի շատ օգտագործել, ավելի քիչ կախված կլինենք նաև գազի և այդ եղանակով էլեկտրամատակարարման գնի փոփոխություններից»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է «Վալեքս գրուպ»-ի վերաբերող հարցին, որի ֆինանսական տնօրենը եղել է նախարարը և իրենից հետո ընկերությունում ստեղծվել է ֆինանսական ճգնաժամ. դիտարկմանը, թե այդ ընկերությունը տարիներ շարունակ խաբել է պետությանը` թաքցնելով իրական արդյունահանման ծավալները՝ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ դա որևէ մեկի գործողությունների արդյունքում չի եղել: «Ոչ էլ դա անգործության հետևանք է եղել: Եղել է շուկայական որևէ պայմանների արդյունքում առաջացած հետևանք: Ես ամենևին չեմ կարծում, որ իմ նախկին մասնագիտական գործունեությունը կարող է որևէ կերպ ազդել այն պատասխանատվության և անելիքների վրա, որոնք ես այսօր ունեմ»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով