Պարզվում է`Զարուհի Բաթոյանը սանիկ-ազգականների հանդեպ մեծ սեր ունի․ ոչ միայն նախարարության աշխատակազմի ղեկավարն է իր բարեկամը, այլև սոցապծառայության պետը.«Հրապարակ»

«Պարզվում է` սոցապնախարար Զարուհի Բաթոյանը սանիկ-ազգականների հանդեպ մեծ սեր ունի՝ ոչ միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Մաչյանն է իր բարեկամը, այլև սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը (նրանց տատերը հարազատ քույրեր են)։

Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս ամուսնացել է, մեղրամիսն անցկացրել Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ, ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլև պարգևավճարը` մոտ 1 մլն դրամ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, այդ կառույցի մյուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է շեֆի վարձատրության 10-15 տոկոսը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով