Պարոն Նախագահ, կներեք, որ հանրայնացնում եմ այս պատմությունը.Արմեն Աշոտյանը՝Բակո Սահակյանին

Վաղն ավարտվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը։ Որպես հայ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իրեն 13 տարվա նվիրյալ աշխատանքի համար։

Պատիվ եմ ունեցել այս տարիներին աշխատել եւ շփվել իր հետ թե պատգամավորի, թե նախարարի, թե «գործազուրկի» կարգավիճակներում։ Կարող եմ հանգիստ խղճով ի լուր բոլորին փաստել՝ Արցախի ղեկը ուժեղ, հայրենասեր ու ձիգ մարդու ձեռքերում էր։

Այս առիթով մի դրվագ պատմեմ, որ երբեք չեմ բարձրաձայնել։

Նոր էի նշանակվել ԿԳ նախարար եւ աշխատանքային այցով մեկնել էի Արցախ, որտեղ նույն օրերին ԵՊՀ ուսանողները մեծ միջոցառումներ ունեին։ Երեկոյան իմ արցախցի գործընկեր-նախարարն ասաց, որ Նախագահն առավոտ շուտ մեզ սպասում է Քարվաճառում։

Հասանք տեղ, մոտեցա Բակո Սահակյանին, ով բարեւելուց հետո ասաց ինձ. «Արմեն, ժամանակ ունենք, քշեք մեր հետեւից»։ Մի քանի մեքենաներով բարձրացանք մի բլրի գագաթ, որտեղ ամփոփված էին ազատամարտի ընթացքում զոհված մեր նահատակների աճյունները։

«Արմեն, քեզ այստեղ եմ բերել, որ տղաների գերեզմանի մոտ երդվես, որ որպես կրթության եւ գիտության նախարար ծառայելու ես նաեւ Արցախին, անելու ես ամենինչ եւ անգամ անհնարինը, ինչպես այս հերոս տղաներն արեցին ժամանակին»։

Աննկարագրելի հուզական պահ էր, շունչս մի պահ կտրվեց եւ ուժերի գերլարումով կարողացա հաղթահարել կոկորդս խեղդող ողջ էմոցիոնալ կծիկը եւ տղաների շիրիմի մոտ Նախագահի ասած երդումը տալ։

Ավելորդ է ասել, որ այդ դրվագն այնպես էլ մխրճվել իմ հիշողության ու մտածելակերպի մեջ, որ դարձել էր առաքելություն։

Պարոն Նախագահ, կներեք, որ հանրայնացնում եմ այս պատմությունը։ Ու կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ։

Արմեն  Աոտյանի  ֆեյսբուքյան  Էջից

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով