«Նիկոլը իմ բարեկամը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է».Արտակ  Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը գրել է․

««Նիկոլը իմ բարեկամը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

Արիստոտելի ոճով անդրադառնամ Փաշինյանի երեկվա ասուլիսի միայն մեկ հարց ու պատասխանի։ Իր երկար բարակ, անիմաստ, անբովանդակ ու վիճարկելի ասուլիսում այնուամենայնիվ մի թեմա կար, որը բացառություն էր։

Հանուն ճշմարտության ու արդարության պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը, կարդինալ կերպով ուղղեց 2019թ. հոկտեմբերին Աշխաբադում արված իր սխալ, ու ոչ համարժեք բացատրությունները՝ կապված Գարեգին Նժդեհի գործունեության հետ։ Իսկ երեկվա ասուլիսում, խոսելով Ալիևի կողմից Գարեգին Նժդեհին հանիրավի թիրախավորելու, և հայ ժողովրդի դերը երկրորդ աշխարհամարտում ստվերելու նպատակներից, Փաշինյանը փաստարկված հակադարձեց Ալիևին։ Միայն Ռասուլզադեի, Ֆաթալիբեյի ու նրանց ստեղծած ադրբեջանական- ֆաշիստական խոշոր լեգիոնի գոյության փաստը բավարար է, որպեսզի Ալիևը այլևս չխոսի երկրորդ աշխարհամարտից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի վերջին հարցազրույցը Փաշինյանի համար շատ օգտակար էր։ Այս թեմայով ավելի վաղը խոսել էր նաև Շարմազանովը։

Ցավոք տարատեսակ դիլետանտներով ու պոռոտախոս ջահելներով (չշփոթել հրաշք երիտասարդության հետ) շրջափակված Փաշինյանին դեռ թվում է, թե իրենց՝ հավեսի համար ենք քննադատում, կամ ուղղություն ցույց տալիս։ Իշխանության բազմաթիվ սխալները քննադատվելու են հանուն մեր երկրի, իսկ ակնհայտ ճիշտը (որը կատաստրոֆիկ քիչ է)՝ ասելու ենք, որ ճիշտ է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով