«Նիկոլը անամոթաբար ստեց նաև Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում».Հովհաննես Խաչատրյան

Կարող է շատ մարդիկ մոռացել են,չեն հիշում,բայց շիրակցին չի մոռանա երբեք,իր համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները,որոնք այդպես էլ չլուծվեցին այս երկու տարիների ընթացքում:

Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում Նիկոլը բազուն խոստումներ տվեց շիրակցիներին և կրկին հույս առաջացնելով նրանց մեջ:Հիշյալ խոստումներից թվարկեմ մի քանիսը`«Գյումրու Մոր և Մանկան հիվանդանոցի համար խոսացավ նոր ծննդատուն կառուցել,խոստացավ կառուցել վերելակների գործարան,խոստացավ,որ գործազուրկ չեն մնա Շիրակ հեռուստաընկերության աշխատակիցները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս խոստումներից ոչ մեկը չիրականացավ իր կառավարման այս երկու տարում,ավելին նույնիսկ ծրագրեր չկան այդ ցանկությունները ի կատար ածելու համար:Նա կրկին անամոթաբար ստեց և կոտրեց նրանց մեջ այն մեծ հույսը,որոնք կապել էին իր հետ:Հիշեցնում էր նրանց դառը ապրած կյանքը և հույս տալիս,որ ապրելու են ավելի լավ,ավելի բարեկարգ:

Շիրակցին պետք է հասկանա,որ այլևս պետք է չհավատա ու առավել ևս հույս չկապի Նիկոլի հետ,քանի որ նրա հեռանալու պահը օրհասական է:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով