Նիկոլ Փաշինյանը զրոյական պացիենտն է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք եռատոնը եռահարամ արեցիք:

Լկտիության, աներեսության, երեսպաշտության պառադ էր: Իր վերջին ելույթով Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը, պլատինե սպոնսորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դո՞ւք եք խոսում բռնությունից:
Դո՞ւք եք խոսում ահաբեկումից:
Դո՞ւք եք խոսում սադրանքներից:
Դո՞ւք եք խոսում սպառնալիքներից:
Դո՞ւք եք խոսում վիրավորանքներից:
Դո՞ւք եք խոսում կանանց նկատմամբ հետապնդումներից:

ԴՈ՞ՒՔ:

Մոռացե՞լ եք ձեր արածները, տներ գնա՞լը, դագաղնե՞րն ու ժապավեննե՞րը, քֆուրնե՞րն ու հեռախոսազանգե՞րը: Իսկ մինչև այսօր շարունակվող հոգեբանական, իրավական տեռո՞րը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Մարուքյանի օրինակով մի բան կասեմ ընդամենը: Եթե ժամանակին այս ամենը դատարապարտեիք ոչ թե թաքուն, Viber-ով, կամ Whatsup-ով, այլ հրապարակավ, ուղիղ և նրանց դեմքին, գուցե այսօր այս ամենի զոհը հենց դուք չդառնայիք:

Չգիտեմ, կորոնավիրուսի «զրոյական պացիենտին» երբևէ կգտնեն, թե չէ, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի «զրոյական պացիենտի» անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով