«Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Լավրովին՝ չպատասխանելով».Վահան Բաբայան

Զարեհ Սինանյանին մի բան կասեմ՝ ասելով՝ ՌԴ-ի հայերը նվիրատվություններ չեն անում, որովհետև կապված են նախկինների հետ, շատ սխալ է: Ստացվում է՝ նա այլևս ապագայի համար բացառեց Ռուսաստանի հայերի կողմից նվիրատվությունները հիմնադրամին:

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ  «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Արա Վարդանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արա Վարդանյանը բնական է համարում ռուսաստանաբնակ հայերի կապը նախկինների հետ. «Դրսի հայերը կապված են եղել բոլոր իշխանությունների հետ, որովհետև ազգանվեր մարդիկ են, ովքեր մշտապես օգնել են հայերին»:

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի խոսքով՝ Զարեհ Սինանյանը՝ լինելով Գլենդելի նախկին քաղաքապետը, բացահայտ բաժանումներ է դնում. «Սա այնքան անթույլատրելի հայտարարություն է, որ Զարեհ Սինանյանը պետք է հավաքի իր ճամպրուկն ու վերադառնա Գլենդել»:

Արա Վարդանյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել, որպեսզի լուծի իր առջև դրված երկու խնդիր. «Այս իշխանությունը կազմաքանդում է Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններն ու իրենց նպատակն է Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Արա Վարդանյանի՝ գույքի բռնագանձման օրենքը, բանկային գաղտնիքի օրենքը, «Յուքոմ» ընկերության շուրջ բարձրացված աղմուկը թույլ չեն տալու, որպեսզի երկրում ներդրումներ գան:

Անդրադառնալով Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձներին ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին՝ Արա Վարդանյանն ասել է. «Այդ տեսաուղերձները հաղորդում էին հանցագործության մասին, որոնք անպատասխան մնացին: Կային նաև մի քանի այլ աղաղակող հայտարարություններ, որոնք վտանգի տակ են դնում մեր երկրի անվտանգությունը»:

Խոսելով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության ու հայկական կողմի արձագանքի մասին, Վահան Բաբայանը նշել է՝ Լավրովը բացեց ամենակարևոր ինտրիգը. «Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Լավրովին՝ չպատասխանելով: Նա ԱԺ ամբիոնից տասը րոպե խոսեց ոչնչից: Լավրովն ինչ է ասում, Փաշինյանն ինչ է ասում: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չասաց՝ բացառվում է՝ մենք գնանք Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակին»:

Արա Վարդանյանն էլ ընդգծում է, որ մոտ երկու տարի առաջ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն ուղիղ կապ ունի Արցախի հարցի հետ. «Լավրովն իր հայտարարությամբ հաստատեց մեր կասկածները: Մենք ՝ ընդդիմադիրներս հազար անգամ նշել ենք, որ նախագահ Քոչարյանին կալանքի տակ պահելու պատճառն Արցախն է»:

Մանրամասն ArmNews-ի  տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով