«Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է կատարվածի համար».Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառցավ երեկ իր և իր ընտանիքի անդամների հետ տեղի ունեցած   միջադեպին:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իրեն չեն ներում, որ ինքը եղել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը ու հիմա ունի ամբողջությամբ հակառակ դիրքորոշում Փաշինյանի վարած քաղաքականությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինձ և ընտանիքիս սպառնացող անձինք սերտ կապեր ունեն այս իշխանությունների հետ:

Այս ամենը, որ այս երկրում դարձել է հնարավոր, այո, ես մեղադրում եմ այս իշխանությանը, ի՞նչ են դարձրել էս երկիրը՝ հայհոյանքը նորմալ է, փնթի, կենցաղային բառերը դարձել են նորմալ, գրական հայոց լեզու, արդեն երեխային կարելի է հայհոյել ու հարձակվել երեխայի վրա, այո, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է սրա համար, սա իր օրոք է ու հովանավորվում է իր օրոք», — ասաց Աթանեսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով