Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ:

Բայց սա խնդրի մի մասն է, իսկ խնդրի մյուս մասն այն է, որ ի պատասխան այն հարցի, թե հանրապետականները մտահոգ են, որ Լավրովի հայտարարության նման հայտարարություն կարող են անել նաեւ մյուս համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Փաշինյանը «պաշտպանվեց» ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի վերջին հայտարարությամբ ու բառացի նշեց, թե Լավրովի գնահատականները «օգտակար չեն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էս ի՞նչ օրի ենք հասել, ժողովուրդ ջան: Փաստորեն, Հայաստանի ռամավարական դաշնակից երկրի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հերքելու համար Փաշինյանը օգտվում է ԱՄՆ պետքարտուղարական պաշտոնյաների օժանդակությունից:

Նիկոլ, իսկ կարո՞ղ է մի օր էլ հայտարարես, թե Ռուսատանի դեմ սանկցիաները արդարացված են:

Հերիք է արևմտյան տարբեր շրջանակներին դուր գալու համար հարվածես հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Նիկոլ, ո՞ւր ես քիթդ խոթում աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Ծանր է, կգցես ոտքիդ:

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով