«Նիկոլ Փաշինյանը այդպես էլ համարձակություն չունեցավ դառնալ երկրի իսկական ղեկավար».Հովհաննես Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը այդպես էլ համարձակություն չունեցավ դառնալ երկրի իսկական ղեկավար,դրա համար էլ արդեն շոշափվում է,իշխանությունից հեռանալու հանգամանքը:

Տեսեք թե ինչ պատկեր է ձևավորվել,վերջին շրջանում վարչապետը լայվ է մտնում,մունաթ գալիս սեփական ժողովրդի վրա և ամեն կատարվող բացասական գործողություն,գցում է ժողովրդի գրպանը և սպառնացող նախադասություններով հանդես է գալիս`կտուգանենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ ամենա հետաքրքիրը այն էր,որ նա ո´չ կառավարության նիստերի,ո´չ իր լայվերի ժամանակ,երբեք չասեց,որ վարակի առաջխաղացման միակ մեղավորներն իրենք են,քանի որ հենց սկզբում իրենք են այդ ամենին անլուրջ մոտեցել ու համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել:Աբուսրդն այն է,որ իր վերջին ներկայացրած 100 փաստերի մեջ այպիսի զարհուրելի փաստեր էր ներկայացրել,որոնց հետ անձամբ ինքն ու իր թերի թիմը ընդհանրապես կապ չունեն,դա ուղղակի արվում էր կրկին ժողովրդի մոտ լավամարդ լինելու համար:

Ըստ նրանց լոգիկայի,այն վատ իրադարձությունները,որոնք կատարվում են մեր երկրում,դրա մեղավորներն են նախկիններն ու ժողովուրդը,իսկ «լավ»բաներ միայն անում է «փրկիչ Նիկոլն»:Սա կարող ենք արձանագրել,որ վարչապետի համարձակությունը չի հերիքում ստանձնել երկրի ղեկավարի պատասխանատվությունը և կատարվելիք ցանկացած իրադարձության ժամանակ տեր լինել այդ ամենին:Վարչապետի համար կարևորը իր իշխանությունը պահելն է ոչ թե ժողովրդի մոտ առաջացած խնդիրների լուծելը:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով