«Նախ՝ դու ոչ թե Հայաստանի ժողովրդի օրինական ներկայացուցիչն ես, այլ՝ խաբեության տեխնոլոգիայով քվեներ ստացած սովորական քաղաքական սպեկուլյանտ ես».Գևորգ Գևորգյան

Նախ՝ դու ոչ թե Հայաստանի ժողովրդի օրինական ներկայացուցիչն ես, այլ՝ խաբեության տեխնոլոգիայով քվեներ ստացած սովորական քաղաքական սպեկուլյանտ ես: Դրանք միանգամայն տարբեր ստատուսներ են, թե բարոյական և թե գաղափարական առումով:
Երկրորդ՝ «Արցախի հարցում լուծում, որին միգուցե չպետք է ասենք ոչ» դավաճան թեզիդ, այլևս հայանպաստ, ազգանպաստ մոտիվ չես կարող հաղորդել:
Չես կարող, որովհետև դու այլևս ազգատյացության հոմանիշն ես:

Չես կարող, որովհետև դու բոլոր հնարավոր ճանապարհներով խուսափում ես հայտարարել, որ. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը առաջնային է մեզ համար, և բոլոր փոխզիջումային մոտեցումները կարելի է քննարկել կամ բացառել, միայն ադրբեջանի կողմից Արցախի ճանաչումից հետո: Դու հեղհեղուկ, խուսափողական և սպեկուլիատիվ կերպով շրջանցում ես հստակ հարցը՝ փուլայինի թե փաթեթայինի ֆորմատով ես բանակցում:
Եվ վերջապես՝ դու նորից շեշտադրում ես, որ առանց ժողովրդի ոչինչ չի որոշվելու լոզունգդ, ո՞ր ժոողվրդին նկատի ունես, այն հատվածին, որին դու ստի, կեղծիքի միջոցով լարել ես Արցախի դե՞մ, նրանց, ում օգտագործել ու օգտագործում ես Արցախն ազատագրած հերոսների դե՞մ, նրանց, ովքեր ազգադավ լոզունգներդ էին և են շրջանառու՞մ, նրանց, ովքեր քո սերմանած ատելության շնորհիվ ասում են՝ հանձնում եք հանձնեք, հանգիստ ապրենք: Դու հույսդ այ այդ զանգվածի՞ վրա ես դրել: Ինքանախաբությամբ մի զբաղվիր, մի հուսադրվիր անբարոյականության անսահման տիրույթումդ ճախրելով: Եթե քեզ, ի վերջո, այս հարցում էլ հնարավոր լիներ խաբել, դու վաղուց էիր անգիտակից զանգվածի ձեռով՝ ժողովրդի անվան տակ, հողերը հանձնել, ամբողջ պատասխանատվությունն ու հետևանքները թողել ու թռել: Դու շատ լավ գիտակցում ես, որ Արցախի հարցը մեր Ազգի սրբության սրբոցն է, որովհետև մենք ազգովի ենք այդ հաղթանակը կերտել, անցնելով անասելի զրկանքների ու դաժան փորձությունների միջով: Սա շատ լավ հասկանում է նաև կիրթ ու կառուցողական ալիևդ, հասկանում է նաև, որ այսօր Հայաստանում կա հզոր ընդդիմություն, որը Արցախի հարցում չի հանդուրժելու որևէ ադրբեջանամետ դիքորոշում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ դու, երբ ասում ես Արցախի ժողովրդի ընտրված նեկայացուցիչ, ո՞ւմ և ե՞րբ նկատի ունես…, քո հավանությանն արժանացած, համատեղ բնակության գոտիների ստեղծումից հետո՞ ներկայացուցիչ…: Իսկ տեղյակ չե՞ս, որ Ղարաբաղը այլևս Արցախի Հանրապետություն է, ինքնորոշված պետություն, ինչու՞ ես խուսափում գործածել Արցախի Հանրապետություն, Արցախի Հանրապետության օրինական իշխանության ներկայացուցիչ արտահայտությունները: Իսկ կարողա՞ օրինական ընտրության հարցում էլ ես «միակ աննախադեպը»:

Հ.Գ. ադրբեջանցի ժողովուրդը հիացած է քեզնով, որովհետև մեր կողմից չի եղել մի բանակցող, ով իրենց՝ ցեղասպան ագրեսորների դարդը լացեր, իրենց համար ընդունելի լուծումներ փնտրեր, կիրթդ էլ Մյունխենում ղժժում էր քո վրա, որովհետև զբաղված էիր միմոսությամբ, իսկ մեզնից սարսափել ու սարսափում են, 20 տարի շարունակ էլ, գլուխները կախ էր, վզներն էլ ծուռ….

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ

Գևորգ Գևորգյանի   ֆեյսբուքյան   էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով