Մշակութային և հոգևոր զարգացում ըստ ռեֆորմիստների

Կուսակցությունը չափազանց էական է համարում հասարակության հոգևոր և մշակութային զարգացմանն ուղղված ծրագրերի կազմակերպումը և իրագործումը: Այս համատեքստում կարևորում ենք բնակչության հոգևոր, մշակութային, կրթական ու բարոյական դաստիարակության բնագավառում պետական ծրագրային քաղաքականության իրականացումը, հոգևոր-մշակութային ժառանգության, ազգային ավանդույթների, համամարդկային արժեքների և նորմերի պահպանման, ինչպես նաև մշակութային օջախների գործունեության և ստեղծագործ մտքի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, պատմամշակութային ժառանգության պահպանումը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան` այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանությունը, ինչպես նաև հայ կրթական ու մշակութային կյանքի զարգացման աջակցությունը, պետական ծրագրերի իրականացմամբ: Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ազգային, մշակութային և մյուս իրավունքների պաշտպանությունը, նրանց մայրենի լեզվի, կրոնի և մշակույթի պահպանմանն ու հետագա զարգացման աջակցությունը, պատմության և մշակույթի հուշարձանների, թանգարանային ու գրադարանային ֆոնդերի պահպանության ծրագրերի իրականացումն ու դրանց վերաբերյալ ժամանակակից տեղեկատվական բազայի ստեղծումը, թանգարանային համակարգի բարեփոխումը, դրա դաստիարակչական ու կրթական գործառույթի ուժեղացումը, գործող պետական թանգարանների մասնավորեցան անարգելումը, ստեղծվող թանգարանների և ցուցասրահների գործունեության աջակցությունը, թանգարանների տեխնիկական հագեցումը, թանգարանային ֆոնդերի համալրման համար անհրաժեշտ միջոցների հատկացումը, մարզերում թատրոնների, թանգարանների, արվեստների, ազգային արհեստների և ստեղծագործական ինքնագործունեության մյուս ձևերի վերածնունդը, հայրենական կերպարվեստի, ճարտարապետության, թատրոնի և կինեմատոգրաֆիայի զարգացումը, մասնագիտական ստեղծագործական գործունեության աջակցությունը և խրախուսումը, գրադարանների տեխնիկական ու տեղեկատվական բարեփոխումը: Հայ ժողովրդի հոգևոր կյանքում և ազգային մշակույթի զարգացման ու ազգային ինքնության պահպանում։

Պետք էլինի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում քրիստոնեական արժեքները և ուսմունքն ազատորեն քարոզելու, ինչպես նաև վտանգավոր և ծայրահեղական աղանդների դեմ հակաքարոզչություն իրականացնելու, դպրոցներում եկեղեցու պատմության և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրոնագիտական առարկաների դասավանդմանն աջակցելու լիարժեք հնարավորություն: Պաշտպանելով խղճի ազատությունը, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ վերահսկելու քաղաքացիների կյանքին, առողջությանը և արժանապատվությանը սպառնացող, Հայաստանի Հանրապետության Ազգային շահերի տեսանկյունից վտանգավոր գործունեություն ծավալող օտարերկրյա կրոնական և այլ կազմակերպությունների գործողությունների, կրոնական ծայրահեղականության գործունեությունը:

Մշակույթի միջոցով առաջ բերել մատաղ սերնդի հոգևոր և մշակութային դաստիարակությունը, սերմանել ընտանիք հասկացողությունը և նրա կարևորությունը պետության և մշակույթի զարգացման գործում: Պետական հովանավորչությունը սևեռել արվեստին և մշակույթին։Ձևավորել տարածաշրջանում նախադեպը չունեցող կինոինդուստրիա և զարկ տալ մեր պատմական գեղարվեստական ֆիլմերի նկարահանմանը ,հանելով դրանք միջազգային շուկա։

Ռեֆորմիստների  կուսակցություն

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով