Մոտ ապագայում անպայման կներկայացնեմ վերջին 7 տարիներին ,իմ կառավարման շրջանում, բռնցքամարտում գրանցված այն բոլոր ձեռքբերումները ,որոնք իրապես եղել են աննախադեպ

Բռնցկամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր  Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ֆեդերացիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և այս առիթով գրել է.

«Բռնցքամարտի աշխարհի հարգելի ներկայացուցիչներ և մարզասերներ: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել վերջին շրջանում իմ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և գործողությունների մասին:

Անքննելի է մի բան. իմ նկատմամբ կիրառվող գործողությունների արդյունքում չպետք է տուժի որևէ մարզիկ կամ մարզիչ: Հետևաբար, պարտքս եմ համարում Ձեզ ներկայացնել որոշ մանրամասներ ստեղծված իրավիճակից: Եվ ասպես…

Պետության կողմից ֆեդերացիային տրվող դոտացիան՝ տարեկան 110 միլիոն դրամի չափով, մենք իրավունք ունենք բացառապես ծախսել համապետական, միջազգային, պաշտոնական մրցաշարերի կազմակերպման և մասնակցության նպատակով: Երբևէ այդ գումարից չեն պարգևավատրվել մարզիչները, մարզիկները և ֆեդերացիայի աշխատակիցները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանք միշտ կատարվել են հովանավորների և հիմնականում իմ անձնական միջոցների շնորհիվ: Իշխանությունների կողմից վարվող ստոր, ապիկար, մենաշնորհային քաղաքականության արդյունքում, այսօր իմ նկատմամբ ապօրինաբար կատարվում է քրեական հետապնդում և նպատակային կերպով արգելափակված են իմ անձնական բոլոր հաշիվները, կալանքի տակ են ինձ պատկանող գույքերը, իսկ ֆեդերացիայի հետ համագործակցող ընկերությունները վախվորած մի կողմ քաշվելով դադարեցնում են համագործակցությունը ֆեդերացիայի հետ: Արդյունքում տասնյակ մարզիչներ և մարզիկներ, տարիներ շարունակ մշտապես գտնվելով իմ բարոյական և ֆինանսական աջակցության ներքո, այսօր կանգնած են բարդ խնդրի առաջ:

Եթե մոտակա օրերին չդադարեցվեն այս ծիծաղելի, շինծու քաղաքական հետապնդումները, ես աննպատակ կհամարեմ շարունակել ֆեդերացիայի հետագա կառավարումը: Կդադարեցնեմ իմ աշխատանքը` որպես ֆեդերացիայի նախագահ, կնշանակվի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ով էլ օրենքի և կանոնակարգի համաձայն կկազամկերպի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ:

Հատուկ ցանականում եմ նշել, որ 2019թ. ընթացքում միջազգային մրցաշարերում խոշոր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին իմ կողմից խոստացված պարգևատրումները ցանկացած պարագայում մնալու են ուժի մեջ, և կկատարվեն իմ Հայաստան վերադառնալուն պես: Ես միշտ էլ շարունակելու եմ լինել իմ հարազատ մարզաձևի կողքին՝ իմ կապերի, իմ ունեցած հնարավորությունների ամբողջ ծավալով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մոտ ապագայում անպայման կներկայացնեմ վերջին 7 տարիներին ,իմ կառավարման շրջանում, բռնցքամարտում գրանցված այն բոլոր ձեռքբերումները ,որոնք իրապես եղել են աննախադեպ:

Իսկ մինչ այդ սպասենք դեպքերի զարգացումներին…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով