«Միքայել Մինասյանը գերադասեց մի կարևոր հանգամանքի չանդրադառնալ». Կարեն Վրթանեսյան

 

Ռազմական հարցերով փորձագետ  Կարեն Վրթանեսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարծում եմ, որ Միքայել Մինասյանը գերադասեց մի կարևոր հանգամանքի, այնուամենայնիվ, չանդրադառնալ։ Համոզված եմ, որ հանդիպման պահին արդեն հստակ գիտակցում էր, որ Նիկոլ Փաշինյանի և ոչ մի ասածի, խոստումի, պայմանավորվածի հավատալ չի կարելի։

Իսկ այն, որ հենց Նիկոլն էր Մինասյանի հետ կապ հաստատելու նախաձեռնողը, պարզ էր դեռ այն ժամանակ, երբ վարչապետի աշխատակազմից հրաժարվեցին մեկնաբանել Վանեցյանի խոսքերն այդ հանդիպման մասին։

Կարծում եմ նաև, որ լրիվ ճիշտ է արել ՄՄ-ն, որ չի հավատացել Նիկոլի առաջարկին։ (Մի կողմ դնելով այն, որ այլ դրդապատճառներ էլ է ունեցել մերժելու)»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով