Մեղավորը ոչ թե մենք ենք, այլ իրենք, որ տոկոսները հանել հասցրել են մինչեւ 450 տոկոս, 24–ից հասցրել են 450 ու այստեղից չի վերահսկվել

Կենտրոնական բանկի դիմաց այսօր՝ մայիսի 12-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ ինքը լինելով պահեստազորի սպա, քաջատեղյակ է, որ զինծառայողները եւս ունեն վարկեր եւ այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնել. «Հատկապես զինծառայողները գտնվում են վարկային շրջապտույտի մեջ եւ նորից նույն բարձր տոկոսներով վաշխառու կազմակերպություններից վերցնում են գումարներ, որպեսզի իրենց ընտանիքի գոյությունը ապահովեն։ Գրություն եմ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, բայց քանի որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչ որ հակայրանք ունի իմ օնբեկտիվ վերաբերմունքի նկատմամբ, պահել էր այդ ժամանակ հետո մեր միջոցներով դա փոխանցվեց Կենտրոնական բանկին եւ առ այսօր, որեւէ պատասխան չի տրվել։ Որեւէ պատասխան չի տրվել նաեւ դեռեւս անցած տարվանից, որպես իրավապաշտպան ընկերության տնօրեն, ԿԲ–ին ուղղված»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանի խոսքով՝ «ոչ թալանին» շարժումն անհատի դեմ չէ, այլ բանկային համակարգի եւ ժողովրդին թալանողների դեմ։

«Ամիսը 60 միլիոն աշխատավարձ ստացող մարդկանց դեմ է, ոչ թե հասարակ աշխատողի։ Իրենք թքած ունեն օրենքի վրա էլ, օրինականության վրա էլ։ Հայտարարություններ էին տարածվել, որ քաղաքացիների ակցիաները կարող են տանել ֆինանսական ճգնաժամի, այո ես հայտարարում եմ, որ ԿԲ–ն իր գործողություններով պետությունում առաջացնելու է ճգնաժամային վիճակ, որովհետեւ այս պարագայում ոչ թե քաղաքաքցին է հետ քայլ անելու, այլ այս բանկային հըամակարգն է հետ քայլ անելու, իսկ թե ինչպե՞ս է անելու, դա քաղաքացին է որոշելու։ Եթե քաղաքացին կորոշի, որ ինքը պետք է պայքարիմ, պետք է միասնական լինի, ԿԲ–ն իր մնացած բանկային համակարգերի հետ հետնահանջ է անելու, որովհետեւ պահողը հասարակ քաղաքացին է։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, թե ինչի համար է պայքարում եւ հասկանա, որ կամ մինչեւ ամսի 31–ը դուրս է գալու այս իրավիճակից կամ գնալու է ԴԱՀԿ–ներ, ընկնելու է դատարաններ, անօրենք մինչեւ անգամ վերջին գույքն իր ձեռքից խլելու են»,– ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը, եթե հետքայլ չանի, ապա ֆինանսական համակարգը ցնցումների է ենթարկվելու. «Մեղավորը ոչ թե մենք ենք, այլ իրենք, որ տոկոսները հանել հասցրել են մինչեւ 450 տոկոս, 24–ից հասցրել են 450 ու այստեղից չի վերահսկվել։ Մենք չենք ուզում, որ երկիրը ցնցումների գնա, բայց եթե իրենք ստիպում են քաղաքացուն, միանշամակ գնալու են այդ ցնցումներին, որովհետեւ քաղաքացին էլ շնչելու տեղ չունի, խեղդված է այդ քաղաքացին, որի շնորհիվ իրենք աշխատավարձ են ստանում։ Varks.am-ի դեպքում ԿԲ–ն ստիպված էր քայլեր նախաձեռնելու, այլեւս որեւըէ տարբերակ չկար, բայց այդ քայլերը եղել են թերի, այդ քայլերը երեւի նաեւ իրենց շահերից է բխել, որ արել են, որովհետեւ նույն այդ կազմակերպության նման, նույն ֆունկցիաներով, որեւէ բանով չտարբերվող բազմաթիվ վաշխառու կազմակերպություններ կան, եթե իրենք փակել են Varks.am-ը, դա հիմք է հանդիսանում, որ փակեն նաեւ մնացած վաշխառու կազմակերպությունները։ Ոչ մի նորմալ կազմակերպություն չի զանգում ասում՝ ընկեր ջան այդ գումարը կբերես, ապե այդ գումարը կբերես, դրանք քուչի խուլիգանական կազմակերպություններ են, որոնց ԿԲ–ն բերել է օրինականության տակ եւ սարքել է օրինական։ Մենք ստրուկ ենք բանկային համակարգի դեմ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ 1000–ից ավելի քաղաքացիներ են ստորագրություն տվել, որ միանում են այս պահանջին եւ իրենք ամեն օր՝ էլեկտրոնային եղանակով դրանք ուղարկում են՝ իրավապահ եւ ուժային կառույցներ, որպեսզի ԿԲ–ի շուրջ հետախուզություն իրականացվի։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքվ՝ կառավարության կողմից տրվող աջակցության շահառու է եղել եւ գումար է ստացել, բայց VTB բանկը գումարի մի մասն է վճարել. «մենք որոշեցինք, որ պլաստիկ քարտով այդ գումարը ստանանք, 68 հազար դրամ էր տրամադրված, բայց տեսանք, որ 30 հազար դրամ են վճարել, դիմում ենք բանկ, մեզ ասում են սուք ունեք վարկեր, բայց պարետի որոշմամբ վարկերը սառեցված էր, ի՞նչ իրավունքով ես դու իմ գումարը վերցնում»։

Հիշեցնենք, որ երեկ էլ էին քաղաքացիները ակցիա իրականացրել ԿԲ–ի դիմաց։ Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ ներկայացուցչի հետ՝ նշելով, որ հակառակ պարագայում անգամ նստացույց կսկսեն ԿԲ-ի դիմաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով