Մայիսի 25-ից 100 հազար տուգանք՝ դիմակ չկրելու համար. Ավինյան

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրում. Կանոնը խախտողները տուգանվելու է ոստիկանության կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ հատուկ շեշտել այս կանոնի մասին, որովհետեւ այս սահմանափակումների թուլացումները մեզնից հավելյալ ջանք են պահանջում, հավելյալ ուշադրություն, հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, ինչպես հիմա է եւ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ թեթեւ, միջին եւ ծանր: Դիկամ ասելով չի նշանակում, որ պարտադիր եռաշենտ դիմակների մասին է խոսքը: Պետք է հասկանալ, որ դա կարող է լինել կտորից, նաեւ տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ»,-ասաց փոխվարչապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլոր նրանք, ովքեր դիմակ չեն կրի, կտուգանվեն 100 հազար դրամի չափով:

Ավինյանը նշեց, որ երթուղայինում ևս դիմակ կրելու արտադիր պահանջ է լինելու, սակայն դա չի նշանակում, որ երթուղայինում պետք է սահմանված չափից շատ ուղևորներ լինեն: Տրանսպորտը նաև պետք է ախտահանվի. «Մենք հանրային տրանսպորտը բացում ենք պայմաններով, որոնք չկատարելու դեպքում հետևանքներ են լինելու»:

Ի դեպ, որպես ինքնաշեն դիմակ կարող է լինել շարֆը, կամ որևէ կտոր, որը կփակի դեմքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով